Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ՕՂԱԿԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆԸ՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՄՈՒՏԻ ԱՌԻԹՈՎ

Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,

Ամառը վերջանում է եւ գալիս է աշունը. ըստ մեր հայկական տօնացոյցի, ու աշնանամուտի հետ բացւում են նաեւ մեր դպրոցները, կրթական մեր բոլոր օջախները։

Գոհութիւն եւ փառք Աստուծոյ որի օրհնութեամբ սկսում ենք մեր դպրոցական տարեշրջանը։

Անցեալ երկու տարիներին կորոնա համաճարակի պատճառով կարելի չեղաւ ֆիզիքապէս դպրոցները բանալ եւ կանոնաւոր դասաւանդութեամբ մեր ուսումնառութիւնը շարունակել։

Առ ցանց ուսումնառութիւնը չարեաց փոքրագոյնն էր. թէեւ աշակերտների համար թերեւս հաճելի էր, սակայն իրական դասաւանդութեան համար ոչ այնքան գովելի։ Այսու հանդերձ մեր դպրոցները անցեալ երկու տարիներին մի մաս առցանց մի մասն էլ ֆիզիքապէս դպրոց երթալով իրենց գերագոյնը արեցին կանոնաւոր դասաւանդութեամբ իրենց տարեշրջանը ամբողջացնելով։

Վերամուտի այս օրերին, շնորհաւորում եմ ձեզ սիրելի աշակերտներ եւ աշակերտուհիներ, ուսուցչական կազմեր, տեսչութիւններ եւ ծնողական խորհուրդներ, ծնողներ եւ ողջ պաշտօնէութիւն եւ ի սրտէ աղօթում եմ, որ ունենանք խաղաղ, հանգիստ, հիւանդութիւնից ու համաճարակից հեռու դպրոցական մի տարեշրջան։

Դպրոցը մեր երկրորդ տունն է, որտեղ մենք ստանում ենք հոգեւոր սնունդ, գիտութիւն եւ ինչու չէ նաեւ սէր մեր ուսուցիչների եւ պատասխանատուների կողմից, նրանց մեզի փոխանցած գիտութիւնը մեր աչքերի առաջ բացում է մեր լեզուն իր ողջ գեղեցկութեամբ եւ հարստութեամբ, մեր պատմութիւնն ու հերոսները, թագաւորներն ու նշանաւոր թագուհիները, մեր եկեղեցու պատմութիւնն ու մեր կրօնը, որ լոյս ու հոգեւոր սնունդ է տալիս մեզ։

Դպրոցում մեր ստացած, հաւաքած գիտելիքները մեզ տալիս են իմաստութիւն, հասկանալու մեր ճշմարիտ պատմութիւնն ու աստւածային ճշմարտութիւնը կրօնի եւ եկեղեցու պատմութեան ուսուցումով։

Դուք բոլորդ ձեր մայրենի դասագրքերում սովորած կը լինէք թէ ո՞վ է Րաֆֆին. նա մեծ գրող եւ մեր ազատագրական պայքարի առաջին շեփորահարներից է եղել։ Ահա այս Րաֆֆին իր գրքերի մէջ ասում է հայրենասիրութիւնը, այսինքն հայրենիքը, հայերէն լեզուն եւ պատմութիւն սիրելը ծնունդ է առնում հայերէնաճանաչութիւնից։ Առանց մեր հայրենիքը իր պատմութեամբ եւ աշխարհագրութեամբ ճանչնալու չենք կարող ճշմարիտ ու հաւատաւոր հայրենասէրներ լինել։

Հետեւաբար սիրելի աշակերտներ տեսնում էք այսօր մեր թշնամին գրաւել է մեր հողերը, մեր գեղեցիկ Արցախի մեծ մասը եւ դեռ սպառնում է Հայաստանին։ Այս երեւոյթի դէմ պաշտպանւելու միակ զէնքը մեր լեզուն, մեր պատմութիւնն ու կրօնը լաւագոյն կերպով սովորելն է, սրանք մեր ինքնութեան զրահանդերձն են։

Տարեմուտի այս օրերին բոլորս ուխտելու ենք հաւատարիմ մնալ մեր լեզւին, պատմութեան, կրօնին եւ ազգային ու հոգեւոր արժէքներին ու պատմութեան եւ նրանցով զօրացած շարունակենք հայօրէն ապրել մեր կեանքը։

Մի անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ վերամուտի առիթով, աղօթելով որ Ամենաբարին Աստւած բոլորիդ տայ առողջութիւն, ձեզ հեռու պահի ամեն տեսակ հիւանդութիւններից եւ համաճարակից։

Օրհնութիւն եւ խաղաղութիւն բոլորիդ իմ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ։


ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2022
Թեհրան

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ