Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԵՏ

«Բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ միասնաբար եւ համագործակցութեամբ ջանք չենք խնայում համայնքի բարօրութեան եւ բարգաւաճման համար»

Հ.- Պրն. Արամեան, անցեալ ամիս կայացան Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստերը, որտեղ առանձնայատուկ կերպով քննարկւում էր Ձեր՝գլխաւորած գործադիր մարմնի՝Թեմական խորհրդի գործունէութիւնը: Հիմա, արդէն առաւել քան մէկ ամիս անց, քննարկւած ո՞ր օրակարգերը կը ցանկանայիք վերարծարծել կամ առաջնահերթ համարել:
Պ.- Պատգամաւորական ժողովի յարգարժան դիւանի կողմից ընդհանուր 14 կէտերից բաղկացած հարցեր եւ որոշումներ են ներկայացւել Թեմական խորհրդին, որոնց պատասխանը նամակով յղւել է Պատգամաւորական ժողովին:
Արծարծւող հիմնական մտահոգութիւնները կապւած են կառոյցիս նիւթական բացերին, նաեւ առկայ են հարցումներ կապւած՝ Հայաստանի հողատարածքի վաճառքից գոյացած գումարի տնօրինման վերաբերեալ, որի կապակցութեամբ եղել են մի այլ հողատարածք գնելու եւ մի քանի այլ առաջարկութիւններ, որոնք Թեմական խորհրդի կողմից ուսումնասիրւում են, նաեւ Մոթահարի-Սանայի թեմապատկան շէնքի նախագծի, «Զանգ» տպարանի բաժնետոմսերի, ինչպէսեւ՝ մանկապարտէզների միաւորման, դպրոցների վերադասաւորման եւ «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի ներկայ կարգավիճակի վերաբերեալ, որոնց անդրադարձ կունենամ հետեւեալ բացատրութիւններում:
Հարցումներից է եղել Սասուն քաղաքամասում գտնւող դոկտ. Սուլթանի անւամբ բազմաբնակարան շէնքի նախագծի վերջին իրավիճակի վերաբերեալ, որի բացատրութիւնը հնարաւոր է ամփոփել ըստ հետեւեալի՝
Վահիդիէ պողոտայում գտնւող հանգ. դոկտ. Սուլթանի անւամբ շէնքի շինարարական աշխատանքները մասամբ աւարտւել են, սակայն շինարար գործընկերոջ հետ առկայ որոշ տարաձայնութիւնների լուծման կապակցութեամբ երկկողմ բանակցութիւնները չարդիւնաւորւելով, հարցը պէտք է հանգուցալուծւի դատա-իրաւական (արբիտրաժային տրիբունալի միջոցով):
Նշելի է, որ յիշեալ շէնքի 40 յարկաբաժիններից ազգ. առաջնորդարանի մասնաբաժինն է կազմում 20 յարկաբաժին, որոնք աշխատանքի աւարտին պատրաստ կը լինեն վաճառման:

Հ.- Պատգամաւորական ժողովի մասին հաղորդագրութիւններում ընդգծւում էր մեր ազգային իշխանութիւնների եւ կոնկրետ՝ Թեմական խորհրդի կողմից վերահսկւող բիւջետային բացերի մասին:
Ի՞նչ ելքեր կամ միջոցներ է ծրագրել Թեմական խորհուրդը, որպէսզի բիւջետային բացերը դրական ելքերով համալրւեն:
Պ.- Այս կապակցութեամբ հարկ է նախ անդրադառնալ երկրում տիրող սղաճին, որը մասնաւորապէս վերջին տարիներում Արեւմուտքի ու ԱՄՆ-ի կողմից կիրառւած պատժամիջոցներից եւ կորոնա համաճարակից ազդւած առաւել թափ է ստացել, որին պէտք է աւելացնել աշակերտութեան թւի նոսրացումը՝դպրոցներում, կարիքաւոր ընտանիքների թւային աճը եւ իրանական 1401 թւականին աշխատավարձերի աննախադէպ տոկոսային բարձրացումը, որոնք բոլորը միասնաբար կարեւոր գործօններ են հանդիսացել նիւթական իրավիճակի վատթարացման եւ ձեր մատնանշած բացի յաւելման, ինչը պահանջւում է երկարատեւ ծրագրերի մշակում, գործադրում եւ դրանց կիրառմամբ՝ անցանկալի իրավիճակի յաղթահարում:
Հարկ է ընդգծել, որ երկրի ընդհանուր տնտեսական խնդիրների եւ մեր հասարակութեան ընտանիքների ֆինանսական դժւարութիւնների պատճառով, հնարաւոր չէ ազգ. առաջնորդարանի սպասարկութիւնների գանձւելիք սակերի եւ աշակերտութեան թոշակների համար, գնաճին համաչափ յաւելումներ ունենալ, ուստի առաջանում է ելքի ու մուտքի անհամապատասխանեցում:
Այս բաժնում հնարաւոր է մէջբերել, որ ըստ տւեալների՝ ընթացիկ տարւայ համար նախատեսւած բիւջէի բացը նախորդ տարւայ իրական պատկերի համեմատ 50 %-ով յաւելել է:
Բիւջետային բացերը նւազեցնելու կամ համալրելու ելքերից կարելի է նշել՝
- Մոթահարի-Սանայի թեմապատկան շէնքի լաւագոյն օգտագործումը:
- «Զանգ» կալւածի օգտագործում, որն իր ծաւալի բերումով պահանջում է երկարատեւ ծրագիր եւ որոշում:
- Շրջանների կալւածների լաւագոյն օգտագործում կամ վաճառք, որն ուսումնասիրութեան փուլում է:
- Վարձակալութեան յանձնւած թեմապատկան շէնքերի եւ կալւածների վարձավճարների յաւելում:
- Դպրոցների եւ մանկապարտէզների միաւորումն ու վերադասաւորումը:
Վերջին կէտի կապակցութեամբ հարկ է կարեւորութեամբ ընդգծել, որ դպրոցների վերադասաւորման նպատակն է ոչ միայն ծախսերի նւազումը, այլ նաեւ այն հանգամանքը, որ հնարաւոր կը դառնայ կենտրոնացած համակարգում աւելի լաւ հնարաւորութիւններ տրամադրել եւ երաշխաւորել դպրոցների կրթութեան մակարդակը եւ որակի բարձրացումը, որն իր կարեւորութեամբ միշտ առաջնահերթ է համարւել:

Հ.- Քննարկւող ու մշտապէս ծեծւած թեմաներից է՝ թէ՛ Պատգամաւորական ժողովներում, եւ թէ՛ Թեմական խորհուրդների օրակարգերում թեմապատկան կալւածների խնդիրը, դրանց, այսպէս ասած օպտիմալացման ուղղութեամբ:
Հաշւի առնելով կալւածային ռեսուրսների նպաստաւոր օգտագործումը կարող է նաեւ վերոնշեալ բիւջետային բացերը լրացնելուն ծառայել, արդեօք այդ գծով Թեմական խորհրդի ծրագրերում գոյութիւն ունի՞ կալւածային քաղաքականութեան համապատասխան հեռանկար:
Պ.- Այո, ինչպէս նախորդ հարցադրման մէջ եւս անդրադարձայ, Թեմական խորհուրդն անշուշտ ունի հեռանկար, քանի որ թեմապատկան կալւածները հիմնականում համարւում են թեմի նիւթական գլխաւոր եկամուտների միջոցները, հետեւաբար Թեմական խորհուրդը, Կտակա-կալւածային մարմնի հետ համագործակցաբար, ճշտել է թեմապատկան անշարժ գոյքերից առաւելագոյն գումար վաստակելու եւ միաժամանակ կառոյցիս կապիտալի կորուստը կանխարգելելու նպատակն իրագործելու ռազմավարութիւնը։
Նկատի ունենալով երկրում տիրող տնտեսական ճգնաժամը, աւելի է կարեւորւել ուսումնասիրել թեմի ներկայ տնտեսա-կալւածային ներուժն ու հնարաւորութիւնները եւ այդ հիմունքների հիման վրայ թեմի նիւթականը ապահովելու նպատակով, նախագծեր մշակելու եւ հասութաբեր մնայուն աղբիւրներ առաջացնելու հնարքները։
Այս ուղղութեամբ աշխատանք է տարւել հնարաւորինս հաւաքագրել եւ դասակարգել Թեհրանում եւ ի մասնաւորի շրջաններում առկայ ազգապատկան բոլոր կալւածների տւեալները եւ ըստ դասակարգման՝ հանգամանօրէն ուսումնասիրել եւ վաճառել տնտեսական հիմնաւորում չունեցող կալւածները եւ գոյացած հասոյթը ներդնել մի այլ կալւածի գնման կամ դա եկամտաբեր դարձնելու համար օգտագործել։
Թեմական խորհուրդն իր շուրջ մէկամեայ գործունէութեան ընթացքում, գնել է «Սողոմոնեան» անւամբ թեմապատկան շէնքի առեւտրական գործառոյթով չորս միաւորներից մէկ միաւորի փակագինը, իսկ նոյն շէնքի վարչա-գրասենեակային գործառոյթով ութ միաւորներից հինգ միաւորի փակագինը պատկանում է ազգ. առաջնորդարանին, սակայն նախատեսւել է գնել եւս մէկ միաւորի փակագինը, որն իրականացնելու դէպքում յիշեալ շէնքի բարձր տոկոսի սեփականութիւնը կը պատկանի ազգ. առաջնորդարանին:
Թեմական խորհրդի ենթակայ Կտակա-կալւածային մարմնի աշխատանքի շնորհիւ թեմապատկան կալւածների վարձավճարները շուրջ 50%-ով աւելացել է եւ Բէյհաղի պողոտայում գտնւող հանգ. Մարտիրոս Վարդանեանի անւամբ շէնքի թեմապատկան վեց միաւորները վարձակալութեան են յանձնւել:
Թեմական խորհուրդը բանակցութիւններ է վարում «Զանգ» տպարանի 19% բաժնետոմսերը գնելու կապակցութեամբ, որն իրագործելով, կալւածն ամբողջովին ազգային իշխանութեան սեփականութիւնը կը դառնայ:
Անդրադառնալով Մոթահարի-Սանայի պողոտայում գտնւող թեմապատկան շէնքի նախագծին, հարկ է նշել, որ նախորդ շրջանում ներկայացւած նախագծի, հիմնական խոչընդոտը շէնքային խտութեան պատճառով (تراکم ساختمان) քաղաքապետարանի կողմից պահանջւող բարձր գումարն է եղել, որի գծով այժմ նախ անհրաժեշտ է օրւայ պայմանների համապատասխան վերանայել նախագիծը, իսկ որպէս այլընտրանք առկայ է շէնքի բնակելիութեան գործառոյթը՝ վարչա-գրասենեակային գործառոյթի փոխարկելու եւ այն շահաւէտօրէն օգտագործելի դարձնելու մտադրութիւնը, որի համար քաղաքապետարանի թոյլտւութիւնը ստանալու եւ անհրաժեշտ գումարը գոյանալու դէպքում հնարաւոր կը լինի իրականացնել:

Հ.- Անցնող տարեշրջանում Թեմական խորհուրդը թէ՛ ազգային իշխանութեան ենթակառոյցների, եւ թէ՛ մասնաւորապէս հայոց դպրոցների պատկան պատասխանատուների հետ համադրումները կարգաւորելու յաճախակի եւ կանոնաւոր հանդիպումներ է կազմակերպել:
Խնդրում ենք այս բնագաւառներում առաջընթացների եւ մօտակայ ծրագրերի իրականացման մասին բացատրութիւններ ներկայացնել մեր հանրութեանը եւ ընթերցողներին:
Պ.- Այս հարցի կապակցութեամբ հարկ է հիմնականում նկատի ունենալ դպրոցների վերադասաւորման յոյժ կարեւոր եւ այժմէական օրակարգը, որը նաեւ ՊԺ-ի կարեւոր հարցերից է եղել՝ մանկապարտէզների եւ դպրոցների միաւորման, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցը «Նայիրի» դպրոց տեղափոխման եւ «Արարատ» դպրոցի բարեկարգման աշխատանքները:
Հարկ է նշել, որ դպրոցների վերադասաւորման հարցը տարիներ եղել է Թեմական եւ Կրթական խորհուրդների օրակարգում, սակայն որոշ նկատառումները եւ հիմնականում քաղաքամասային առանձնայատկութիւնները յետաձգում են ուսումնասիրւած ծրագրերի իրագործմանը:
Իսկ այժմ, դպրոցների վերադասաւորումը, պայմանների թելադրանքով, պահանջում է շտապողականութիւն եւ գործնական լուծում. ուստի համակարգւած աշխատանք ունենալու համար որոշւել է Պատգամաւորական ժողովի եւ Թեմական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչներից բաղկացած յանձնախումբ կեանքի կոչել, որպէսզի հնարաւոր լինի Կրթական խորհրդի կողմից ուսումնասիրւած առաջարկութիւնները եւ գործադրման երեք փուլով ներկայացրած ծրագիրը մանրամասնութեամբ քննարկելով վերջնականացնել եւ գործադրութեան յանձնել, որի համար լիայոյս ենք աշխատանքների ընթացքն այնպէս ընթանայ, որ 1402-03 ուսումնական տարեշրջանում դրական հիմնական փոփոխութիւններ ունենանք։
Նշելի է, որ այս կապակցութեամբ դիտարկւելու են աշակերտութեան թւային պատկերը՝ թաղամասերում, առգոյ զգայնութիւնները, դպրոցների շէնքի կառուցւածքն անվտանգութեան առումով եւ այլ մանրամասնութիւններ:
Հարկ է նաեւ յաւելել, որ դպրոցների տարրական օղակը երկսեռ դարձնելու աշխատանքին հետեւելով, նախորդ շրջանում յաջողւեց Ուսումնադաստիարակչական նախարարութիւնից ստանալ տարրական օղակի առաջինից մինչեւ չորրորդ դասարանները երկսեռ դարձնելու պետական արտօնութիւնը, սակայն հինգերորդ եւ վեցերորդ դասարաններն առանձնացնելու հետ կապւած դժւարութիւնների պատճառով հնարաւոր չի եղել իրականացնել:

Հ.- Խնդրում ենք հակիրճ՝բացատրէք առհասարակ Թեմական խորհուրդ-թեմակալ առաջնորդի եւ Թեմական խորհուրդ-խորհրդարանի պատգամաւորի միջեւ փոխյարաբերութիւնների որպիսութիւնը՝ համայնքային տարբեր խնդիրներին վերահասու լինելու տեսակէտից:
Արդեօք, բոլոր բնագաւառներում հա՞րթ են ընթանում համագործակցութիւնները, թէ՞ այնուամենայնիւ կան պարագաներ, որոնք աւելի խորհրդակցութեան ու փոխհասկացութեան անհրաժեշտութիւն են պահանջում:
Պ.- Ելնելով այն հանգամանքից, որ Թեմական խորհրդի նիստերը տեղի են ունենում Թեմակալ Առաջնորդի նախագահութեամբ, հետեւաբար բոլոր պարագաներում ունենք Սրբազան Հօր խորհուրդն ու օրհնութիւնը, սակայն բնական է, որ որոշ հարցերի շուրջ լինում են տարբեր մօտեցումներ, նաեւ տարաձայնութիւններ, որոնք լուծւում են սերտ հաղորդակցութեամբ եւ խորհրդակցութեամբ:
Անդրադառնալով խորհրդարանի յարգելի պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի հետ ունեցած փոխյարաբերութիւններին, հարկ է երախտագիտութեամբ յայտնել, որ բախտն ենք ունեցել վայելելու պատգամաւոր Արա Շահվերդեանի սերտ համագործակցութիւնը, որն ի շնորհիւ իր հետեւողական եւ բծախնդիր աշխատանքի եւ նաեւ երեք շրջան ժամանակի Թեմական խորհուրդներին անդամակցելու բերումով, լաւատեղեակ է առկայ մտահոգութիւններին եւ դժւարութիւններին, հետեւաբար ոչ մի ջանք չի խնայում խորհրդիս աշխատանքներին սատար հանդիսանալու եւ աջակցելու ուղղութեամբ:
Հարկ է յաւելել, որ յարգելի պատգամաւորը լուրջ աշխատանք է տանում պետական օժանդակութիւններն ու հնարաւորութիւնները կառոյցիս ուղղորդման ուղղութեամբ, իսկ նաեւ առաջացող խնդիրների եւ դժւարութիւնների համար պետական այրերի հետ հանդիպումների համադրութիւններ է կատարում՝ դրական եզրակացութիւնների յանգելու եւ խնդիրների լուծման ուղղութեամբ:

Հ.- Եթէ կայ այլ խնդիր, որին կուզէիք անդրադառնալ, խնդրեմ…
Պ.- Հարկ է նշել, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ, Թեմական խորհուրդը իր ենթակառոյցների եւ ենթակայ մարմինների համագործակցութեամբ ու միասնաբար ջանք չի խնայում համայնքի բարօրութեան եւ բարգաւաճման համար զանազան եւ բազմատեսակ աշխատանքներ ծաւալելու ուղղութեամբ, որոնցից կարելի է նշել՝ նիւթական համեստ պայմաններ ունեցող ուսանողների կրթանպաստների օժանդակութեանը, կարիքաւոր ընտանիքների եւ անձանց ամսական նպաստների, պարէնների, բնակարան վարձելու կանխավճարի վարկերի, հայոց դպրոցների աշակերտութեան կրթաթոշակների եւ բժշկական օժանդակութիւնների տրամադրմանը, նաեւ հովանաւորում է մի քանի տարեցների եւ հոգեկան խանգարումներով հայորդիների, ովքեր գտնւում են տարբեր ծերանոցներում եւ հոգեբուժական կենտրոններում:
Հարկ է նշել, որ կան նաեւ տարբեր ծրագրեր ու աշխատանքներ, որոնք սուբսիդաւորւում ու իրականացւում են Թեմական խորհրդի կողմից։
Թեմական խորհրդի կողմից ծրագրւած մի քանի աշխատանքներին կարելի է անդրադառնալ ըստ հետեւեալի՝
- Թեմական խորհուրդն իր ծրագրերի շարանում նախատեսել է «Վաչէ Յովսէփեան» շէնքի մէկ յարկը տրամադրել ազգային գրադարանին, միւսը «Ա. Մանուկեան» թանգարանին եւ վերջապէս մէկ այլ յարկում պարբերաբար ներկայացնել տարբեր բնագաւառների ականաւոր գործիչներին եւ ընդհանրութեան մէջ ունենալ՝ «Մշակութային-ազգագրական համալիր»: Նշելի է, որ նախագիծն ուսումնասիրւած է եւ նախատեսւած բիւջէի հայթայթումով, հնարաւոր կը լինի այն իրագործման յանձնել:
- Մտադրութիւն կայ նաեւ թեմի Հիւս. շրջանի Անզալի քաղաքում առկայ գերեզմանատան տարածքի մի հատւածը վաճառելով, գումարը տրամադրել Աղաջան փանսիոնի հիմնանորոգման աշխատանքին, որն արդիւնաւորելով հնարաւոր կը լինի այն որպէս ճամբար օգտագործելու համար տրամադրել հայրենակիցներին:
- Ծրագրւել է նաեւ Նոր Բուրաստան գերեզմանատան տարածքում առկայ սրահի կահաւորման աշխատանքն իրագործել, որը կօգտագործւի գերեզմանատուն այցելող պետական հիւրերի եւ ննջեցեալների հարազատների ցանկութեան դէպքում՝ թաղման մասնակից յուղարկաւորների ընդունելութեան համար:
- Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ «Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի ջանքերի շնորհիւ յաջողւել է «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտութիւնների համալսարանից ստանալ բուժարանի կարգավիճակը բարեսիրականից մասնաւոր փոխարկելու արտօնութիւնը: Սոյն աշխատանքը արդիւնաւորելով կը յաջողւի բուժսպասարկութիւններն ընդլայնել եւ աւելի լաւ ծառայութիւններ մատուցել հասարակութեանը:

Հարցազրոյցը վարեց
Կ. ԴԱՒԹԵԱՆ

Լուրը՝ «Ալիք»-ից

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 26 Նոյեմբերի 2022;
Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին Եզեկիէլ 3.16-19։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16։

Կիրակի 27 Նոյեմբերի 2022;
Ա կիր. Յիսնակի Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հինգշաբթի 01 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին Առակներ 8.33-36։ Եսայի 66.18-21։ Փիլիպեցիներ 4.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Ուրբաթ 02 Դեկտեմբերի 2022;
Ա Թս 2.17-19։ Ղկ 12.49-59։

Շաբաթ 03 Դեկտեմբերի 2022;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի Իմս 9.13-10.2։ Եր 16.16-19։ Ա Կր 12.26-13.10։ Մտ 9.35-10.7։

Կիրակի 04 Դեկտեմբերի 2022;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 05 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ Եսայի 35.4-8։ Բ Կորնթացիներ 3.18-4.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12:19

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ