Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ԳԷՈՐԳ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ՝ ԹԵՀՐԱՆԻ Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Շաբաթ, թւականիս սեպտեմբերի 24-ին, Թեհրանի Սուրբ Գէորգ եկեղեցում տօնակատարւեց Սուրբ Գէորգ զօրավարի տօնը եւ տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագի ընթացքում Սրբազան Հորն սպասարկում էին Արժ․ Տ․ Սահակ Քհնյ. Խոսրովեանը եւ Արժ․ Տ․ Վրթանէս Քհնյ. Բաբախանեանը։

Արարողութեանը ներկայ էին, Թեմում ծառայող քահանայ հայրերն, սարկաւագաց դասը, Ի. Իսլ. Հ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շավերդեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը եւ նկատառելի թւով հաւատացեալներ։

Սրբազան Հայրը գոհութիւն եւ փառք տալով Երկնաւոր Հօր, իր երախտագիտութիւնը յայտնեց, որ այս տարի մեզ բոլորիս առիթ ընծայեց, որպէսզի Սուրբ Գէորգ Զօրավարի բարեխօսութեամբ՝ համանուն եկեղեցում ի մի հաւաքւելով բարձնացնենք մեր աղօթքները։ Սրբազան Հայրը յընթացս քարոզի ասաց.- «Սուրբ Գէորգ Զօրավարին ընդունում են, որպէս իրենց հովանաւոր սուրբը՝ ինչպէս Հայոց եկեղեցին Ս․ Գրիգոր Լուսաւորչին ընդունում է, որպէս իր հաւատքի Հայրը»։ Ապա բնութագրելով Ս․ Գէորգ Զօրավարին՝ ասաց․- «Սուրբը եղաւ Քրիստոնէական եկեղեցու նւիրական սուրբ եւ հաւատքի ախոյեան, որովհետեւ ամենայն քաջութեամբ կանգնեց Դիոկղետիանոս կայսրի դիմաց պաշտպանելով Քրիստոնէութիւնը եւ քրիստոնեաները եւ ջարդեց կուռքերը եւ դարձաւ հաւատքի ախոյեան»: Նա յաւելեց, որ հաւատքը մարդու մէջ այն զգացումն է, որ իրեն տալիս է զօրութիւն, տալիս է ուժի եւ ինչու չէ նաեւ երջանկութեան այն զգացումը, որ նրա կեանքի մէջ կը վերացւի կեանքի եւ զօրութեան ու նւիրումի մի այնպիսի զգացումի, որ ոչ ոք չի կարող յաղթանակել․ այդ իսկ պատճառով էլ Պօղոս առաքեալը հռոմէացիներին գրւած նամակում ասում է, որ քրիստոնէական հաւատքը մեր կեանքի ուժ եւ իմաստ տւող իրականութիւնն է եւ հետեւաբար ոչ ոք չի կարող այդ խորտակել։ Հաւատքը այն ուժն է, որ մեզ մի կողմից կապում է մեր կոչումին եւ միւս կողմից էլ մեզ ուսուցանում։

Սրբազան Հայրն իր քարոզի յաջորդ բաժնում ասաց․- «մեր ժողովուրդն այսօր իր կեանքի ամենից անորոշ եւ ճակատագրական պահերն է անցկացնում, հետեւաբար մենք բոլորս կարիք ունենք աղօթքի, որովհետեւ աղօթքը, մեզ բոլորիս կապում է իրարու եւ այդպէս զօրանում ենք»։ Նա ասաց, որ աղօթքը մարդկային կեանքի մէջ այն ուժն է, որ նրան կապում է իր կենդանարարին։ Նա իր խօսքը շարունակելով ասաց․- «երբ մեր հայրենիքում ոչ բաղձալի դէպքեր են տեղի ունենում, մենք կոչւած ենք առաւել եւս աղօթելու, որ Աստւած մեր ժողովրդին իմաստութիւն, ուժ եւ կարողութիւն պարգեւի, որպէսզի այս փորձանքներից անդին նայել կեանքին։ Կեանք, որ կիրագործւի երբ մենք բոլորս համատեղ եւ միասնաբար կը լինենք եւ կը յաղթահարենք ամէն տեսակ դժւարութիւն։
Մեր ժողովուրդը իր կեանքի ընթացքին ահաւոր դժւարութիւններ է ունեցել, ահաւոր նեղութիւնների եւ հալածանքների է ենթարկւել, բայց երբեք անկախութեան եւ ազատութեան զգացումը չի կորցրել եւ դրանով նա կարողացել է շարունակել իր կեանքը։ Այսօր էլ մեր ժողովուրդը դժւարին պայմանների մէջ է եւ դժբախտաբար երկրի գոյութիւնը վտանգւած է։ Մենք եթէ աղօթքի զօրութեամբ շարունակենք մեր կեանքը, վստահաբար Սրբերի բարեխօսութեամբ պիտի յաղթահարենք թշնամուն։

Սրբազան Հայրը շնորհաւորեց Գէորգ անունը կրող հայորդիներին եւ մաղթեց առ բարձրեալն Աստւած, որ տեսնենք մեր իրաւական եւ ամբողջական հայրենիքը։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ Ջրօրհնէքի արարողութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Լուսանկարները՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեաններ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ