Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԵՒ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առիթով, կիրակի, 25 սեպտեմբեր 2022-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն: Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց նաեւ հոգեհանգստեան արարողութիւն Ադրբէյջանի վերջին յարձակումների ընթացքում նահատակւած հայ զինւորների յիշատակին եւ նրանց հոգու խաղաղութեան համար:

Սուրբ Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, պատարագիչն էր՝ Տէր Արիստակէս քհնյ․ Շահմիրեանը։

Սուրբ պատարագին ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ Թեմական խորհրդի անդամները, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Արսէն Աւագեանը եւ նորանշանակ Հիւպատոս՝ Արթուր Սարգսեանը, համանուն եկեղեցու խորհուրդը եւ հաւատացեալներ:

Արարողութեան ընթացքին, Սրբազան Հօր ձեռամբ տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան դրօշի օրհնութիւն:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբում ասաց.- «Այս պահը, մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու համար ամենանւիրական, ամենայուզիչ եւ ամենադաստիարակիչ պահերից մէկն է: Մի պահ, որտեղ բոլորիս մտածումները կենտրոնանում են մէկ իրողութեան վրայ՝ մեր հայրենիքի եւ մեր հայրենիքի հետ կապւած իրականութեան շուրջ: Այսօր մենք աղօթեցինք մեր ժողովրդի այն զաւակների համար, որոնք յանուն անկախութեան, յանուն մեր ժողովրդի ազատութեան եւ յանուն նաեւ մեր երկրի բարօրութեան իրենց կեանքը տւին՝ ոմանք արեան հեղումով, ոմանք ճակատի քրտինքով եւ ոմանք նւիրական աշխատանքով: Աղօթեցինք մեր ժողովրդի զաւակների եւ զինւորների, բանակի զօրավարներին եւ բոլոր նրանց համար, ովքեր դերակատարութիւն են ունեցել եւ ունեն մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի պահպանման նւիրական գործում»:

Սրբազան Հայրն ապա անդրադառնալով օրւայ Վարագայ Խաչի տօնին յայտնեց, որ Հայ Եկեղեցին ունի Քրիստոսի սուրբ խաչին նւիրւած չորս տօներ՝ Սուրբ Խաչի Երեւման տօնը կամ Երեւումն Սուրբ Խաչի, Սուրբ Խաչի Վերացման տօնը կամ Խաչվերացը, Խաչի Գիւտի տօնը կամ Գիւտ Խաչի եւ Վարագայ Սուրբ Խաչը, որը զուտ հայկական ծագում ունի եւ ընդհանրապէս տօնւում է Ս. Գէորգ զորավարի տօնի յաջորդ օրն իսկ Սուրբ Խաչին նւիրւած միւս երեք տօները կը նշեն նաեւ քրիստոնէական միւս եկեղեցիները:

Սրբազան Հայրը Վարագայ Սուրբ Խաչի տօնը բացատրելով յայտնեց, որ հայոց հայրապետներն այս պատմութիւնը՝ հայոց աշխարհի մէջ խաչի յայտնաբերումը, մեկնաբանում են Աստւածային շնորհի երեւման, որովհետեւ խաչը քրիստոնէական հասկացողութեամբ խորհրդանիշ է նւիրումի, զոհողութեան, քաջութեան եւ հայրենիքի սիրոյն ապրած կեանքի, հետեւաբար Աստւածային շնորհով այդ խաչի յայտնաբերումը, մեր ժողովրդին առաւել ուժ եւ կարողութիւն է շնորհում:

Նա շարունակեց.- «Այսօր մեր հայրենիքը իր պատմութեան ամենաճակատագրական պահերից մէկումն է: Այսօր մեր ժողովուրդը իր կենաց-մահու գոյապայքար է մղում եւ պատրաստւում է աւելիին եւ այդ բոլորը վկայութիւնն է իր հաւատքի եւ իր յոյսի: Այսօր թշնամին ամէն տեսակ սադրանքների է դիմում եւ ամէն տեսակ դժւարութիւններ է յարուցանում, որպէսզի մեր ժողովուրդը իր պատմութեան այս հանգրւանին չդիմանայ: Հետեւաբար մենք երբ Վարագայ Խաչի տօնն ենք նշում՝ դա մեզ յուշում է, որ մենք կոչւած ենք խաչի կեանքով շարունակելու մեր գոյապայքարը: Մենք մեր մէջ վերակենդանացնում ենք այս ապրումները եւ զգացումները, որոնք հաւատքի վերածւելով, մեզ առաւել ամրացնում եւ զօրացնում է: Վարագայ Խաչի տօնը մեզ համար այն տօնն է, որով մենք մեր կեանքը եւ ամբողջ մտածման հորիզոնը կենտրոնացնում ենք մեր հայրենիքի ազատութեան եւ անկախութեան եւ կարեւոր է այն, որ մենք խաչի կեանքը մեզի համար ուղղութեան եւ սկզբունքի վերածենք, որպէսզի կարողանանք ըստ այնմ գործել»:

Թեմակալ Առաջնորդն իր քարոզի աւարտին աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ փարատի այս գորշ ամպերը Հայաստան աշխարհի երկնակամարից եւ մեզ բոլորիս համախմբի Սուրբ Խաչի խորհրդով, որը սիրոյ, նւիրումի եւ խաղաղութեան խորհուրդ է, որպէսզի կարողանանք մեր կեանքը ապրել Աստծոյ փառքի, մեր հայրենիքի պայծառութեան եւ մեր ժողովրդի կեանքի խաղաղութեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 26 Նոյեմբերի 2022;
Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին Եզեկիէլ 3.16-19։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16։

Կիրակի 27 Նոյեմբերի 2022;
Ա կիր. Յիսնակի Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հինգշաբթի 01 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին Առակներ 8.33-36։ Եսայի 66.18-21։ Փիլիպեցիներ 4.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Ուրբաթ 02 Դեկտեմբերի 2022;
Ա Թս 2.17-19։ Ղկ 12.49-59։

Շաբաթ 03 Դեկտեմբերի 2022;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի Իմս 9.13-10.2։ Եր 16.16-19։ Ա Կր 12.26-13.10։ Մտ 9.35-10.7։

Կիրակի 04 Դեկտեմբերի 2022;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 05 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ Եսայի 35.4-8։ Բ Կորնթացիներ 3.18-4.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12:19

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ