Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԸ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՈԳԵԿՈՉԵՑ ՅԻՇԱՏԱԿՆ ԻՐ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՀԱՅՐԵՐԻ

Շաբաթ, թւականիս հոկտեմբերի 8-ին, հայոց առաքելական Սուրբ եկեղեցին տօնեց Սրբ․ Թարգմանչաց տօնը։ Այդ առիթով, Թեհրանի Սրբ. Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ Ձեռամբ՝ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանի։

Սուրբ եւ Անմահ Պատարագին սպասարկում էին Արժ․ Տ․ Վրթանէս քհնյ․ Բաբախանեանն ու Արժ․ Տ․ Սարգիս քհնյ․ Խոսրովեանը։ Արարողութեանը ներկայ էին Ի. Իսլ. Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները, Քահանայից դասը, Սասուն քաղաքամասի Հայոց դպրոցների՝ աշակերտութիւնը, Ուսուցչական կազմը եւ փոխտեսուչները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի օրւայ առիթով իր խօսքը գլխաւորապէս ներկայ աշակերտութեան եւ կրթական ոլորտի մշակներին ուղղելով գնահատեց նրանց ներկայութիւնը, որոնք եկել էին ոգեկոչելու Սրբոց Թարգմաչաց վարդապետների յիշատակը։

Սրբազան Հայրը բնաբան ընդունելով․ «Խնդրեցէք Աստծուց, եւ Նա կը տայ ձեզ» Մտ 7։7, ասաց եթէ հաւատքով խնդրենք Աստւած կը տայ մեր խնդրանքը։

Ապա Սրաբազան Հայրը յաւելեց՝ մեծ է Թարգմանչաց տօնի խորհուրդը եւ յոյժ կարեւոր Թարգմանչաց վարդապետների գործը հայ ժողովրդի համար, այդ իսկ առիթով Հայաստանում հազարաւոր աշակերտներ Օշական գնալով իրենց յարգանքի տուրքն են մատուցում մեծանուն Սուրբ Մեսրոպի գերեզմանին եւ միեւնոյն ժամանակ աղօթում, որ սուրբը բարեխօսի իրենց եւ հայրենիքի համար։ Նա յաւելեց․- «Մենք բախտաւոր ազգ ենք եղել, որ այդ ժամանակահատւածին ունեցել ենք թարգմանիչ վարդապետներ՝ Սուրբ Մեսրոպի եւ Սուրբ Սահակի, Սուրբ Մովսէս Խորենացու, Սուրբ Կորիւնի ու Եղիշէի, Սուրբ Ղազար Փարպեցու նման, որոնք ոչ միայն հայոց գրերը գտան, այլեւ Աստւածաշունչ մատեանը թարգմանեցին, որպէսզի մենք հասկանանք այն եւ կարողանանք այն մեզ համար ուղղեցոյց ունենանք»: Գիրք որի կարդալը չէ, որ բաւարար է, այլ խօսքը կեանքի վերածելն է։ Նա յաւելեց, որ ըստ Սաղմոսերգու Դաւիթ Մարգարէի Աստծու խօսքը լոյս է իմ ոտքերիս համար։ Նա ով Աստծու խօսքով է առաջնորդւում, վստահաբար կը կարողանայ ուղիղ ճանապարհով ընթանալ։ Մենք բոլորս կոչւած ենք Աստծու Խօսքով եւ Աստծու Սուրբ Հոգով առաջնորդելու մեր կեանքի մէջ։

Սրբազան Հայրը իր խօսքի միւս բաժնում յիշելով պատմութեան ընթացքին հայոց եկեղեցում սպասարկող եւ այն լուսաւորող սպասաւորներին, կոչ ուղղեց աշակերտութեանը հետեւել նրանց ուղին։

Նա անդրադառնալով Սուրբ Մեսրոպի կատարած սխրանքին, ասաց․- «Սուրբը Աստծուց խնդրեց, որ պարգեւի Հայոց տառերը․ Նա փնտռեց, նա բախեց բոլոր դռները եւ ի վերջոյ յաջողեց իր առաքելութեան մէջ։ Կարողացաւ գտնել հայոց տառերը եւ բանալ մեր առջեւ Աստւածաշունչ մատեանի դուռը, որպէսզի մենք կարողանանք դրանից ներս մտնել եւ ապրել մեր կեանքը Աստծու պատւէրների համաձայն։

Սրբազան Հայրն իր խօսքը եզրակացնելով, դարձեալ գնահատեց աշակերտութեան եւ կրթական ասպարէզի մշակների ներկայութիւնը եւ յորդորեց հայոց ոսկեղնիկ լեզուն եւ տառերը լաւ սովորելով, վառ պահեն հայ մշակոյթի ջահը։ Ի վերջոյ հայցեց Սուրբ Մեսրոպի բարեխօսութիւնը, ներկաների եւ ամբողջ հայ ժողովրդի համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Յունւարի 2023;
Ս․ Ծննդեան մեռելոց

Ուրբաթ 13 Յունւարի 2023;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին Կարդալու տևողութիւն՝ 2 րոպէ: ԿԻՍՎԵԼ Առակներ 4.5-7։ Եսայի 40.3-5։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25-33։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.57-58։

Կիրակի 15 Յունւարի 2023;
Ա Կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ 54.1‐13, ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ 1.1‐11, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.1-11

Երկուշաբթի 16 Յունւարի 2023;
Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին 5 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 5.1‐8։ Բարուք 3.31‐4.4։ Հռոմէացիներ 8.28‐39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐16։

Երեքշաբթի 17 Յունւարի 2023;
Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ ԱՌԱԿՆԵՐ 21.15‐24։ ԵՍԱՅԻ 19.19‐21։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37‐42։

Չորեքշաբթի 18 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ Ա Տիմոթէոս 2.8-3.13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Հինգշաբթի 19 Յունւարի 2023;
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2‐10։ Եսայի 45.1‐2։ Ա Տիմոթէոս 2.1‐7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։

Ուրբաթ 20 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: Ա Տիմոթէոս 4.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.23‐3.12։

Շաբաթ 21 Յունւարի 2023;
Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կիրակի 22 Յունւարի 2023;
Բ կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 23 Յունւարի 2023;
Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, և սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 14․1-6։ Եսայի 60․8-9։ Զաքարիա 8.4-5։ Եբրայեցիներ 2․14-18։ Ղկ 9․44-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ