Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ՀԱՅ ԿԻՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ԿԻՑ «ԱՆԻ» ՄԻՈՒԹԵԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երկուշաբթի, թւականիս հոկտեմբերի 10-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Հայ Կին» Միութեան կից «Անի» միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց վարչութեան անդամներին եւ հայ կնոջ դերը մեր ժողովրդի կեանքում կարեւորելով յայտնեց, որ համայնքիս աշխատող կանանց միութիւնները մեծ ներդրում են ունեցել գաղութիս ազգային, եկեղեցական եւ հասարակական կեանքում:

Սրբազան Հայրը օրհնաբեր ծառայութիւն եւ արդիւնաւէտ գործունէութիւն մաղթեց վարչութեան անդամներին: Նա մատնանշելով միութիւնների հետզհետէ «ծերացում»-ը կարեւորեց, որ հարկ է առաւել ուշադրութիւն ցուցաբերել եւ քաջալերել երիտասարդ տարրը միութենական աշխատանքներում ներգրաւելու կապակցութեամբ:

Սրբազան Հայրը թելադրեց, որ Վեհափառ Հօր պատգամին հետեւելով եւ 2022 թւականը «Սփիւռքի տարի» հռչակման առիթով, հարկ է այս ուղղութեամբ նաեւ բծախնդրօրէն աշխատանք տանել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ