Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԶԵԿՈՅՑ ԶԷՅԹՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍՈՒՄ

Թեհրանի հայոց թեմի գործադիր մարմին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իր մէկամեայ աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդի հետ հանդիպում՝ Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւնների յարկի տակ:

Նման հանդիպումներից առաջինը տեղի ունեցաւ երկուշաբթի, հոկտ. 17-ի երեկոյեան Թեհրանի Զէյթուն քաղաքամասի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում:
Սկզբում գործադիրի եւ յարակից մարմինների ու խորհուրդների ներկայացուցիչներին բեմ հրաւիրեց Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմնի ատենապետ Հարմիկ Նաւասարդեանը: Նա հրաւիրեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախագահ Արմինէ Սէթխանեանին, Թեհրանի հայոց թեմի Գերեզմանատների վարչութեան ատենապետ Ռուբիկ Սարգսեանին, Ուսանողական ֆոնդի փոխատենապետ Սեւակ Սեդրակեանին եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ Մուշեղ Ծատուրեանին:

Սկզբում Թեմական խորհրդին կից մարմինների գործունէութեան եւ դժւարութիւնների մասին հակիրճ բացատրութիւններ ներկայացրեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընդգծելով, որ Թեմական խորհրդի կազմակերպած հերթական ժողովրդական հանդիպումները բոլորովին առնչակից չեն առաջիկայում կայանալիք Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին եւ նպատակ ունեն ժողովրդին լուսաբանել եւ ժողովրդի սեփականութիւնը դարձնել մէկամեայ կտրւածքով գործադիր իշխանութեան աշխատանքները, որը կանխելու է մի շարք չարաշահումներ: Նա նշեց, որ ազգային կառոյցում աշխատում են 220 հոգի, իսկ որպէս պաշտօնեայ 230 հոգի: Ապա զեկոյցների առիթ տրւեց մարմինների ներկայացուցիչներին, ովքեր 15 րոպէի սահմաններում մանրամասն ներկայացրեցին իրենց պատկան կառոյցներում Թեմական խորհրդի նիւթական ու բարոյական աջակցութեամբ իրականացրած աշխատանքները, առկայ դժւարութիւնները, անդրադարձան բիւջէի հսկայ բացերին ու օրէցօր աւելացող ծախսերին եւ ներկայացրեցին կիրառւող այն բոլոր քայլերը, որոնց հիմնական նպատակն է ծառայել ժողովրդին, ըստ հնարաւորի:

Զեկոյցների ընթացքում նշւեց, որ Թեմական խորհուրդը հսկայ սուբսիդներ է յատկացնում հայոց ազգային դպրոցներին եւ ուր, որ անհրաժեշտութիւն է զգացւում: Ընթացքում նաեւ զեկուցաբերները անդրադարձան տարբեր բնագաւառներում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի անվերապահ համագործակցութեանը: Որպէս ամփոփում՝ Ճրտ. Նորայր Արամեանը գնահատանքով անդրադարձաւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, խորհրդի ժողովներին նախագահութեան եւ անվերապահ աջակցութեան համար: Թեմական խորհրդի ատենապետը ներկայացնելով ազգային իշխանութիւն-պետական կառոյցներ սահուն յարաբերութիւնները, իր գնահատանքը յայտնեց պատգամաւոր Արա Շահվերդեանին: Նա ընդգծեց, որ Թեմական խորհուրդը իր 15 մարմիններով աշխատանք է տանում ոչ միայն Թեհրանում, այլ նաեւ վերահասութիւն է տալիս իր յարակից 6 շրջանների խնդիրներին, որոնք են՝ Ռաշտը, Անզալին, Ղազւինը, Սարին, Գորգանը եւ Արաքը:

Նա նաեւ ուրախութեամբ ընդգծեց, որ այսօր «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանը վնաս չի արձանագրում եւ սկսել է շահ ապահովել եւ անդրադառնալով հայոց դպրոցներին նշեց, որ հայեցի դաստիարակութեան եւ որակեալ ուսման ապահովման համար գործադիր իշխանութիւնը չի խնայելու իր սուբսիդաւորումը եւ աջակցութիւնը, թէեւ արդէն աւելի քան 11 միլիարդ թումանի սուբսիդներ են նկատի առնւել, որոնք հաւանաբար աւելի աճ արձանագրեն: Նա ընդգծեց, որ Թեմական խորհուրդը չի խնայելու իր ջանքը ի նպաստ համայնքի, եւ մանրամասն ներկայացրեց այն բազմամիլիոնանոց ծախսերը, որոնք կատարւում են դպրոցների շինարարական աշխատանքների համար եւ անդրադարձաւ քաղաքամասի «Արարատ» դպրոցին, որի վերակառուցման համար ծրագրեր են նկատի առնւել:

Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնց պատասխանում էին մարմինների ու խորհուրդների ներկայացուցիչները:

Լուրը՝ «Ալիք»-ից

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ