Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԶԵԿՈՅՑ Հ. ՈՒՍ. «ՉՀԱՐՄԱՀԱԼ» ՄԻՈՒԹԵԱՆ ՅԱՐԿԻ ՏԱԿ

 

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդն իր մէկամեայ գործունէութիւնը համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդական հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւնների յարկի տակ:

Միջոցառումների կազմակերպման գործում իր համագործակցութիւնն է բերել Յարաբերական մարմինը: Յիշեալ հանդիպումներից երկրորդը կազմակերպւեց երեքշաբթի թւականիս հոկտեմբերի 25-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:

Սկզբում գործադիր իշխանութեան եւ յարակից մարմինների ու խորհուրդների ներկայացուցիչներին բեմ հրաւիրեց Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմնի ատենապետ Հարմիկ Նաւասարդեանը: Նա հրաւիրեց Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանին, Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախագահ Արմինէ Սէթխանեանին, Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների վարչութեան ատենապետ Ռուբիկ Սարգսեանին, Ուսանողական ֆոնդից Արմանտ Դրորին, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդից Նորայր Բէյգիին եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) ատենապետ Մուշեղ Ծատուրեանին:

Նախ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ այս շրջանի Թեմական խորհրդի որդեգրած քաղաքականութիւնների, հիմնական դժւարութիւնների, պետական շրջանակի հետ փոխյարաբերութիւնների եւ Թեմական խորհրդին կից զանազան մարմինների ու խորհուրդների աշխատանքների ու խնդիրների մասին: Իր ելոյթի ընթացքում նա անդրադարձաւ այն բազմամիլիարդ սուբսիդներին, որ գործադիր իշխանութիւնն է նկատի առել համայնքի բազմաոլորտ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար եւ նշեց, որ հիմնական սուբսիդաւորումը կատարւում է կրթօջախների առումով, եկեղեցիների եւ այլ աշխատանքների հարցով: Նա անդրադարձաւ Թեմական խորհրդի կողմից նախագծւած մի շարք ծրագրերի մասին, յոյս յայտնելով, որ հնարաւոր լինի դրանց իրագործումը ի նպաստ համայնքի բարեկարգման: Թեմական խորհրդի ատենապետը անդրադարձաւ ազգային իշխանութիւն-պետական կառոյցների սահուն յարաբերութիւններին, իր գնահատանքը յայտնելով այս ոլորտում պատգամաւոր Արա Շահվերդեանի անվերապահ դերակատարութեան համար: Թեմական խորհրդի ատենապետը անդրադարձաւ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, Նոր Բուրաստան գերեզմանատան, ԿՕՄ-ի եւ Ուսանողական ֆոնդի ծաւալուն աշխատանքներին, եւ ընդգծեց, որ Թեմական խորհուրդը չի խնայելու իր ջանքը ի նպաստ համայնքի: Թեմական խորհրդի ատենապետը գնահատանքով անդրադարձաւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, խորհրդի ժողովները նախագահելու եւ ցուցաբերած անվերապահ համագործակցութեան համար:

Հանդիպմանը զեկոյցների առիթ տրւեց մարմինների ներկայացուցիչներին, ովքեր 15
րոպէի սահմաններում մանրամասն ներկայացրեցին իրենց պատկան կառոյցներում Թեմական խորհրդի նիւթական ու բարոյական աջակցութեամբ իրականացւած աշխատանքները, առկայ դժւարութիւնները, բիւջէի հսկայ բացերին ու օրէցօր աւելացող ծախսերին եւ ընդգծեցին, որ ըստ հնարաւորին կատարւում է այն ամէնը, որի նպատակն է ծառայել ժողովրդին:

Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնց պատասխանում էին մարմինների ու խորհուրդների ներկայացուցիչները:

Լուրը՝ «Ալիք»-ից

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Յունւարի 2023;
Ս․ Ծննդեան մեռելոց

Ուրբաթ 13 Յունւարի 2023;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին Կարդալու տևողութիւն՝ 2 րոպէ: ԿԻՍՎԵԼ Առակներ 4.5-7։ Եսայի 40.3-5։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25-33։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.57-58։

Կիրակի 15 Յունւարի 2023;
Ա Կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ 54.1‐13, ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ 1.1‐11, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.1-11

Երկուշաբթի 16 Յունւարի 2023;
Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին 5 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 5.1‐8։ Բարուք 3.31‐4.4։ Հռոմէացիներ 8.28‐39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐16։

Երեքշաբթի 17 Յունւարի 2023;
Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ ԱՌԱԿՆԵՐ 21.15‐24։ ԵՍԱՅԻ 19.19‐21։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37‐42։

Չորեքշաբթի 18 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ Ա Տիմոթէոս 2.8-3.13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Հինգշաբթի 19 Յունւարի 2023;
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2‐10։ Եսայի 45.1‐2։ Ա Տիմոթէոս 2.1‐7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։

Ուրբաթ 20 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: Ա Տիմոթէոս 4.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.23‐3.12։

Շաբաթ 21 Յունւարի 2023;
Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կիրակի 22 Յունւարի 2023;
Բ կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 23 Յունւարի 2023;
Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, և սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 14․1-6։ Եսայի 60․8-9։ Զաքարիա 8.4-5։ Եբրայեցիներ 2․14-18։ Ղկ 9․44-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ