ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի յայտնում ենք, որ մեկնելով մի շարք մտահոգութիւններից եւ միաժամանակ որոշ թեկնածուների խնդրանքին ընդառաջ եւ յետ խորհրդակցութեամբ Թեմակալ Առաջնորդի,
Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան Պատգամաւորի,
16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական Խորհրդի եւ
17-րդ շրջանի Ընտրական Կենտրոնական յանձնախմբի ատենապետի,
յարմար նկատւեց յետաձգել,
նոյեմբերի 25-ին նախատեսւած
17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները
ցնոր տնօրինում:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
1.11.2022