Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ, ՁԵՌԱՐՒԵՍՏԻ ԵՒ ԶԲՕՍԱՇՐՋՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար Էզաթօլլահ Զարղամին եւ յարակից բաժինների պատասխանատուները չորեքշաբթի, թւականիս նոյ. 2-ին այցելեցին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան:

Հիւրերին դիմաւորեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, Թեմական խորհրդի անդամները եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Սկզբում Ս. Սարգիս եկեղեցում, Սրբազան Հայրը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց Ս. Սարգիս եկեղեցու պատմականի, եկեղեցական արարողութիւնների եւ կատարւած ու անհրաժեշտ նորոգութիւնների մասին:

Ապա ազգային առաջնորդարանում, Սրբազան Հօր գրասենեակում ընթացող զրոյցի ընթացքում, Սրբազան Հայրն իր գնահատանքը յայտնելով նախարարի այցի կապակցութեամբ, կարեւորութեամբ անդրադարձաւ հայ համայնքի նկատմամբ Իրանի կառավարութեան դրսեւորած բարեացակամ վերաբերմունքի համար, եւ ընդգծեց, որ անձամբ միջազգային տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնել է այս մասին: Սրբազան Հայրը գնահատեց հայ եւ պարսիկ ժողովրդի բազմադարեայ խաղաղ գոյակցութիւնը:

Հանդիպման ընթացքում նախարար Զարղամին իր գնահատանքը յայտնեց Սրբազան Հօրը՝ Իրանի նկատմամբ իր բարի կամեցողութեան համար եւ անդրադարձաւ իսլամում քրիստոնէութեան ու յատկապէս Ս. Մարիամ Աստւածածնի նկատմամբ խիստ յարգալից մօտեցման մասին: Նա կարեւորեց Իրանի պատմութեան ընթացքում իրանահայ համայնքի եւ միւս իրանցիների լաւ ու սերտ յարաբերութիւնները եւ անդրադարձաւ Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայութեան ցուցաբերած զոհողութիւններին ու նւիրաբերած բազմաթիւ նահատակներին:
Նա կարեւորութեամբ նշեց, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը բազմիցս է այցելել հայ նահատակների ընտանիքներին:
Նախարարը կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում հայկական պատմամշակութային կոթողների գրանցմանը եւ նախարարութեան կողմից ԻՒՆԵՍԿՕ-ում ընդգրկելու համար:
Իր ելոյթի ընթացքում նախարարը գնահատանքով անդրադարձաւ Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում նախարարին ողջունեց պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ հակիրճ բացատրութիւններ փոխանցեց Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան կառոյցի եւ գործունէութեան մասին:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը եւս անդրադարձաւ Իրանի զանազան նախարարութիւնների հետ ազգային իշխանութեան սերտ յարաբերութիւններին եւ կարեւորեց Մշակոյթի նախարարութեան դերը հայկական պատմական կոթողները պահպանելու եւ վերանորոգելու առումով:

Հանդիպմանը Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետը գնահատանքով անդրադարձաւ նախարարի այցին եւ յոյս յայտնեց, որ նման հանդիպումները դառնան յաճախակի, որը լաւագոյն առիթը համարեց մօտկից հարցերը քննարկելու համար:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը նախարարին նւիրեց «Մատենադարանի ղաջարական արւեստի նմուշները» գիրքը:

Վերջում նախարարը այցելեց ազգային առաջնորդարանում Իսլ. խորհրդարանի պատգամաւորի գրասենեակ եւ այցի կապակցութեամբ գրառում կատարեց:

Լուրը՝ «Ալիք»-ից

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 29 Հոկտեմբերի 2022;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 05 Նոյեմբերի 2022;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 12 Նոյեմբերի 2022;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Կիրակի 20 Նոյեմբերի 2022;
Բարեկենդան Յիսնակի Պահոց

Երկուշաբթի 21 Նոյեմբերի 2022;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 21 Նոյեմբերի 2022;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն Երգ 1.1-11։ Առ 11.30-12.4։ Ես 52.7-10։ Զք 2.10-13։ Մղ 3.1-2։ Բ Կր 6.16-7.1։ Ղկ 1.39-56:

Երեքշաբթի 22 Նոյեմբերի 2022;
Բ. օր Յիսնակի պահոց Կղ 1.12-23։ Ղկ 11.27-32։

Չորեքշաբթի 23 Նոյեմբերի 2022;
Գ. օր Յիսնակի պահոց Կղ 1.24-2.7: Ղկ 11.33-42:

Հինգշաբթի 24 Նոյեմբերի 2022;
Դ. օր Յիսնակի պահոց 3.15-4.4։ Ղկ 11.49-52։

Ուրբաթ 25 Նոյեմբերի 2022;
Ե օր Յիսնակաց պահոց Կողոսացիներ 4.5-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.1-12։

Շաբաթ 26 Նոյեմբերի 2022;
Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին Եզեկիէլ 3.16-19։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16։

Կիրակի 27 Նոյեմբերի 2022;
Ա կիր. Յիսնակի Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ