ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Շաբաթ, թւականիս նոյեմբերի 12-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւն եւ հովանաւորութիւնը խնդրելու եկեղեցու հիմնադրման 40-ամեայ յոբելեանը նշելու առիթով:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ գնահատեց այս նախաձեռնութիւնը իսկ միեւնոյն ժամանակ ըստ հանգամանքների թելադրեց, որ տօնակատարութեան համար, որքան կարելի է զգուշաւոր լինել եւ այն համեստ պայմաններում կազմակերպել:

Հանդիպման ընթացքում նաեւ ընդգծւեց Կիրակնօրեայ դասընթացների կարեւորութիւնը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ