×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201604/2016041303
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201604/2016041303

Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը տօնեց Մայրերի Օրը

Հինգշաբթի, ապրիլի 7-ին, Մայրերի Օրւայ առիթով, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական Խորհուրդի անդամներն այցելեցին Թեհրանի հայոց հանգստեան տները՝ Ս. Գէորգ, Սօսէ Մայրիկ և Չիլոյեան:

Խորհրդին ընկերակցում էր նաև Արժ. Տ. Վրթանէս քհն. Բաբախանեանը:

Հանգստեան տների դահլիճներում կազմակերպւել էին ընդունելութիւններ: Ծրագրերը մեկնարկւեցին Տէրունական աղօթքով, ապա եկեղեցու խորհրդի ատենապետ՝ պրն. Արարատ Քէշիշեանը, խորհրդի անունից շնորհաւորեց մայրերի օրը:

Պարով ու երգերով աւելի ջերմացւեցին ծերանոցների մթնոլորտները։

Նոյն առիթով, երկուշաբթի ապրիլի 11-ին, սոյն եկեղեցու եկեղեցական խորհուրդը կազմակերպել էր հիւրընկալութիւն, եկեղեցական դպրաց դասի, Հայ Եկեղեցասէր Կանանց Միութեան անդամների և խորհրդին օժանդակող յանձնախմբի անդամների մասնակցութեամբ:

{gallery}201604/2016041303{/gallery}