×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201604/2016041401
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201604/2016041401

«Մենք Արցախն ենք» Զօրակցութեան հաւաք «Սիփան»-ում

Չորեքշաբթի ապրիլի 13-ի երեկոյեան, Թեհրանի «Սասուն» քաղաքամասի Հ. Մ. Սիփան Միութեան նախաձեռնութեամբ, նոյն միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում, հարիւրաւոր մասնակիցների ներկայութեամբ, տեղի ունեցաւ զօրակցական հաւաք, ի պաշտպանութիւն Արցախ-ի, «Մենք Արցախն ենք» նշանաբանով:

Ծրագիրը մեկնարկւեց «Մեր Հայրենիք»-ով, ապա ոգեշունչ և գօտեպնդիչ խօսքով հանդէս եկաւ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Ծրագրի գեղարւեստական բաժնում կատարւեց մեներգ և ասմունք, ազգային-յեղափոխական երգերով ելոյթ ունեցաւ նաև Հ. Մ. Սիփան Միութեան «Կոմիտաս» երգչախումբը:  Վերջում եզրափակիչ խօսք ասաց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Ձեռնարկին ներկայ էին նաև Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետն ու անդամները, Պատգամաւորական Ժողովի, ազգային մարմինների և միութիւնների ներկայացուցիչները, հայոց դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:

{gallery}201604/2016041401{/gallery}