Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՏՕՆ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ԵՒ ԿԻՍԱՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Սուրբ Ծննդեան աւագ տօների շարքին է դասւում Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնը, որի առիթով Թեհրանի Հայոց Թեմում, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից յայատարարւեց, որպէս Սարկաւագաց, դպրաց եւ երգեցիկ խմբերի տօն։

Այս տարի տօնը կատարւեց առաւել խանդավառութեամբ, քանի որ Առաջնորդ Սրբազան Հօր հաստատմամբ եւ եկեղեցու խորհուրդների խնդրանքով Բարեշնորհ Կիսասարկաւագներ՝ Արթին Շահբազեանն ու Անանիա Յարութիւնեանը ձեռնադրութամբ արժանացան Սարկաւագութեան եւ դպրուհի Լիոդա Խոսրովեանը կիսասարկաւագութեան։

Այդ իսկ առիթով երկուշաբթի, թւականիս դեկտեմբերի 26-ին, Զէյթուն քաղաքամասի Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ եւ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Ձեռամբ կատարւեց կիսասարկաւագական եւ Սարկաւագական Ձեռնադրութիւն, որը տեղի ունեցաւ երկու հանգրւաններով՝ նախ «Զի ողորմած եւ մարդասէր ես Աստուած...»-ից անմիջապէս յետոյ, ուր Ձեռնադրիչ Սրբազան Հայրը «Ուրախ Լեր Ս. Եկեղեցի» շարականի երգակցութեան ընթացքին, բուրվառը ձեռին խնկարկեց սուրբ Սեղանին եւ ժողովրդին եւ ապա նստեց աջակողմեան բաժնում զետեղւած Աթոռի վրայ: Ապա տեղի ունեցաւ կիսասարկաւագական ձեռնադրութիւն։ Ընծայեալ դպրուհի Լիոդա Խոսրովեանը ծնրադրեց ձեռնադրիչ Սրբազան Հօր առջեւ եւ Սաղմոսների ու Հին եւ Նոր Կտակարանների ընթերցւածներից յետոյ ձեռնադրիչ Սրբազան հայրը յատուկ աղօթքով եւ ձեռքը դնելով ընծայեալի գլխուն ձախ բազուկին տեղադրեց ուրարը, ապա յատուկ աղօթքներով նրա ձեռքը յանձնեց դատարկ սկիհն ու մաղզման, պատարագի լրիւ զգեստը, սրւակն ու խորհրդատետրը։ «Պահպանիչ»-ով աւարտւեց կիսասարկաւագութեան ձեռնադրութիւնը։

Անմիջապէս յետոյ, Խարտաւիլակ գերապատիւ Տ. Վաղինակ Ծ․ վարդապետ Մելոյեանի առաջնորդութեամբ՝ ընծայեալ կիսասարկաւագները, սաղմոսների ընթերցումով, երեք հանգրւաններով ծնկաչօք աստիճաններից դէպի բեմ բարձրացւեցին եւ սկսւեց սարկաւագական ձեռնադրութեան հոգեպարար արարողութիւնը: Խարտաւիլակի խնդրանքների, Ձեռնադրիչի հարցադրումների, աղօթքների եւ հաստատումներից յետոյ ընծայեալները մօտեցան Սրբազան Հօրը, որը իր աջը դնելով նւիրեալների գլխին աղօթք բարձրացրեց: Ապա դէպի արեւմուտք դառնալով երգւեց «Աստւածային եւ երկնաւոր շնորհ» շարականը: Արարողակարգը շարունակւեց մինչեւ Հաւատամք եւ ապա պատարագը բնական ընթացաւ մինչեւ «ողջոյն տուք միմեանց...» բաժինը: Որտեղ սկսւեց ձեռնադրութեան երկրորդ բաժինը։ Աղօթքների մատուցման եւ շարականների երգեցողութիւնից յետոյ ձեռնադրիչ Սրբազան Հայրը նորոգ ձեռնադրեալների բազուկներից առնելով ուրարը նրանց ձախ ուսին դրեց, որպէս խորհրդանիշ Քրիստոսի ծառայական քաղցր լուծին, ինչպէս նաեւ նրա ձեռքը տրւեց Աւետարանը, ի նշան այն կարդալու իշխանութեան եւ աւարտին էլ Բուրվառը յանձնւեց որպէսզի խնկարկեն Սուրբ եւ անմահ Պատարագի ժամանակ:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզում ընդարձակօրէն խօսելով սարկաւագական կոչումի եւ նրա առաքելութեան առնչւած դերակատարութեան ու պատասխանատւութեանը մասին՝ յայտնեց թէ. «Քրիստոսի առաքեալների կատարած առաջին ձեռնադրութիւնը եղել է սարկաւագական ձեռնադրութիւն, որոնք պիտի սպասարկէին Աստծուն եւ ժողովրդին։ Ապա ակնարկելով Գործք Առաքելոց գրքին անդրադարձաւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի գործունէութեան եւ բարքին, որի աւարտին նա կարեւորելով նահատակութեան ժամանակ սրբի արտայայտած խօսքերը՝ «Հայր ներիր նրանց, որովհետեւ չգիտեն թէ ինչ են անում» եւ ահա «Տեսնում եմ Մարդու Որդուն, որ կանգնած է Հօր փառքի գահի կողքին» Ստեփանոսին Ատեանից դուրս տարան եւ քարկոծելով նահատակեցին: Այնուհետ Սրբազան Հայրը յաւելեց, որ Սուրբ Ստեփանսի տօնը տօն է նահատակութեան եւ յաղթանակի, նահատակ, որ ինքը, որպէս Քրիստոսի վկայ իր արեամբ վկայեց եւ իր մահն սկիզբ եղաւ մի նոր յաղթական կեանքի Քրիստոսի եկեղեցու համար։ Ապա անդրադրաձաւ կատարւած արարողութեան, որի ընթացքին իր բարի վկայութիւնը տւեց ընծայեալների մասին եւ յոյս յայտնեց նրանք այս ձեռնադրութեամբ առաւել եւս պայծառացած եւ զօրացած կը կարողանան այս ծանր, բայց միեւնոյն ժամանակ քաղցր բեռը տանել։ Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքի միւս բաժնում իր գնահատանքի խօսքը ուղղեց ընծայեալների ծնողներին, որոնք մանկուց նրանց, որ ուղղորդեցին եկեղեցի եւ յայտնեց, որ այսօր ցաւօք մեր եկեղեցիները թափուր են մանուկներից, պատանիներից ու երիտասարդներից եւ յորդորեց ժողովրդին իրենց զաւակների մէջ արթնացնեն եկեղեցասիրութիւնը։

Յաւարտ սուրբ եւ Անմահ Պատարագի եկեղեցու սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Առաջնորդ Սրբազան Հայրը օրւայ առիթով, իր օրհնութեան խօսքը արտայայտելով բնութագրեց Սարկաւագութիւնը եւ ասաց․-«Եկեղեցու սարկաւագ նշանակում է՝ սպասաւոր, ծառայ իսկ սարկաւագութիւն նշանակում է սպասաւորութիւն եւ ծառայութիւն եկեղեցուն եւ եկեղեցու հաւատացեալներին: Նա յիշեցրեց, թէ ծառայութեան կոչւողը պիտի ամէնից առաջ ունենայ աստւածաշնչական գիտութիւն եւ Ս. Հոգու շնորհքներ, ամենանւիրական գործը պիտի լինի նախ լցւել Աստծու շնչով եւ գիտութեամբ, Աստւածաշնչի խորագոյն ուսումնասիրութեամբ եւ ուսումով, որպէսզի առաւելագոյն չափով կեանքը հարստանայ Աստւածաշունչ մատեանով»:

Արարողութեանը ներկայ էին Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պարոնայք Հայրիկ Աղանեանը եւ Հայկազ Շիրւանեանը, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Լուսանկարիչներ՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեաններ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ