Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի, թւականիս դեկտեմբերի 28-ին, Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, «Խոդդամ ալ Հոսէյն» բարեսիրական կենտրոնի տնօրէն Սէյեդ Հասան Թաղաւին, օգնական՝ Օմիդ Ղօլամ Ռեզային եւ համագործակցութեան բաժնի պատասխանատուները՝ Վահիդ Ռեզային եւ Հասան Աշթարին այցելեցին Ազգային Առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Ս․ Արք․ Սարգսեանի հետ։

Առաջնորդ Սրբազան Հայրը ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունելով պատւիրակութեանը գնահատեց իրենց նախաձեռնութիւնը եւ առաքելութիւնը։

Հանդիպման ընթացքում երկուստէք կարեւորւեց կրօնների սիրոյ հիմքում կրօնների երկխօսութիւնը։ Սրբազան Հայրը կարեւորելով բարեսիրական աշխատանքները մատնանշեց Պօղոս առաքեալի կողմից յիշւած Քրիստոսի արտասանւած բաեգործութիւնը գնահատող խօսքը, թէ՝«Տալը աւելի լաւ է քան՝ առնելը։

Կենտրոնի խօսնակը ներկայացնելով իրենց ծառայութեան ոլորտը պատրաստակամութիւն յայտնեց հայ ժողովրդին եւս սատար հանդիսանալու բժշկական եւ պարէնային հայթայթման բնագաւառներում։

Վերջում Սրբազան Հօրը նւիրւեց յուշամատեան եւ բարեսիրական ընկերութեան հովանաւորւթիւնը վայելող 200 մարմնամտաւոր խանգարումներ ունեցող սաներից մէկի ձեռքի աշխատանքը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ