Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ապրել Մեր Սրբազան Նահատակների Խորհրդով

Ապրիլ ամիսն է, կեանքի ու խանդի, նոր յոյսերի ու երազների։ Կանաչազարդ բնութիւնը իր վերածաղկեալ ծառերով, դաշտերով ու սարերով կարծէք նոր ու նորոգւած մի կեանքի աւետիս է ուզում փոխանցել։

Դժբախտաբար մեր ժողովրդի վերջին հարիւր տարիների կեանքում Ապրիլը վերածւեց դառն ու սրտաճմլիկ յուշերով, դրւագներով, վկայութիւններով ու պատմութիւններով լի մի ժամանակահատւածի, որի ընթացքին մեր ժողովրդի ստացած վէրքն ու կրած հալածանքը պատմութեան չարաղէտ այն դէպքերից են որ երբեւիցէ պատմութիւնը արձանագրած լինի։

Սակայն Ապրիլեան տխուր յուշերը մի կարճ ժամանակ ետք պիտի վերածւէին Մայիսեան արեւաշող, պայծառափայլ ու կենսայորդ կեանքի, որով մեր ժողովրդի առաջ պիտի բացւէր նոր կեանքի հեռանկարն ու տեսիլքը։ Մայիսեան յարութեան արեւը ծագում էր Հայաստան աշխարհի երկնակամարի վրայ մերթ պայծառ ու մերթ մռայլ սակայն միշտ յուռթի կեանքի աւիշով օծուն։

Այո՛, մի ողջ ժողովուրդ տեղահանութեամբ իր բնօրրանում ենթարկւում էր ցեղասպանութեան. հայ ժողովուրդը այսպէս կոչւած քաղաքակիրթ ժողովուրդների նայւածքի առաջ կոտորւում, հայրենազրկւում ու սպանդանոց էր տարւում եւ չկար մէկը, որ օգնութեան ձեռք երկարէր նրան։

Հայը սակայն իր կեանքի ամէնադաժան րոպէներին իսկ հաւատքով ու յոյսով նայեց շուրջը, նայեց վաղւան եւ նոր կեանքի բոցը կայծկլտաց իր աչքում ու սրտում եւ մահւան ասաց.

«Մահը կլանւեց, յաղթանակը նւաճւեց։

Ո՞ւր է, մահ, քո յաղթանակը,

Ո՞ւր է, մահ, քո խայթոցը»։ (Ա.Կր. 5։58)

Այսօր, հարիւր մէկ տարի ետք, հայ ժողովուրդը ամբողջական գիտակցութեամբը կատարւած ահաւոր աղէտին, ապրում ու պայքարում է ամէն ճակատի վրայ նախ ի յիշատակ եւ ի պանծացումը իր նահատակների եւ երկրորդ ի խնդիր իր անկորնչելի իրաւունքների ձեռքբերման։

Ցեղասպան թուրքը անցեալ հարիւր տարիներին մնացել է նոյնը եւ երեւի նոյնն էլ մնալու է, քանի որ նոր օսմանականութեամբ քօղարկւած լոզունքներով ու խաբուսիկ քաղաքականութեամբ է շարունակում իր ցեղասպանութեան ընթացքը, անգիտանալով մեր ժողովրդի պահանջատիրական իրաւունքը։ Այո, նոյն ցեղասպան թուրքն է, որ 1917-20ական թւականներին գործեց, այսպէս կոչւած Ադրբեջանի մէջ, եւ դեռ շարունակում է գործել եւ դրա վերջին ապացոյցը Ադրբեջանի սանձազերծած յարձակումն էր Արցախի խաղաղ բնակչութեան եւ նրա պաշտպանութեան բանակի վրայ։

Այսօր ցեղասպանութեան ենթարկւած մեր ժողովուրդը որեւէ մէկ ժամանակից աւելի զգօն ու գիտակից է իր կոչումին, առաքելութեան եւ դրա համար էլ տարբեր ճակատների վրայ գործում է ի խնդիր պատմական իրականութիւնների բացայայտման։

Դժւարին ընթացք է, որ պահանջում է անկոտրում կամք, յարատեւ պայքար, որպէսզի հնարաւոր լինի միջազգային բեմերի վրայ, արդար դատողութեամբ այն քննարկւի, մի բան որ այսօրւայ ապաբարոյականացւած քաղաքական աշխարհում բաւական դժւար գործ է բայց, ո՛չ անկարելի։ Առ այդ հայը կոչւած է նախ տէր եւ պաշտպան կանգնելու իր հայրենիքին, այն զօրացնելու եւ ամրացնելու համար ամէն միջոցի պիտի դիմի, որպէսզի կարողանայ իր հայրենի հողի վրայ շարունակել իր ստեղծագործ կեանքը։

Քրիստոնէական կրօնի առանցքը եղող յարութեան խորհուրդը դարերով եղել է, է եւ լինելու է մեր ժողովուրդի կեանքի կենսաղբիւրը։ Յարութեան հաւատքը մարդ էակը կերպարանափոխում, նոր մարդի է վերածում։ Մեր ժողովուրդի կեանքում եւս յարութեան հաւատքը լոկ կրօնաբարոյախօսական հասկացողութիւն միայն չմնաց, այլ եղաւ կեանք ու ստեղծագործութիւն մնալով հանդերձ իբրեւ կրօնաբարոյական հասկացողութիւն։ Պետրոս առաքեալը իր առաջին նամակում իր հաւատակիցներին գրում է. «Ամէն բանից առաջ ջերմ սէր ունեցէք միմեանց հանդէպ, որովհետեւ սէրը պատճառ է լինում, որ ձեր բազում մեղքերը ներւեն։ Հիւրասիրութիւն ցոյց տւէք միմեանց՝ առանց տրտնջալու։ Ձեզնից իւրաքանչիւրը՝ որպէս Աստծու բազմատեսակ պարգեւների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին»։ (Ա. Պտ. 4։8-10)

Աստւածորդու յարութեան հաւատքով գօտեպինդ հարկ է միմեանց հանդէպ ունեցած սիրով մաքրւել, զօրանալ, որովհետեւ սիրով կեանքը աստւածահաճ այն կեանքն է, որով մարդ յաւերժութեան ժառանգորդ է դառնում։ Յարութեան խորհուրդով զրահաւորւած մարդ էակը Աստծու հանդէպ իր հաւատքի ու յոյսի մէջ ամրացած կը կարողանայ յաղթահարել ամէն տեսակ խոչընդոտ ու դժւարութիւն։

Հայ ժողովրդի դարաւոր պատմութիւնը հաստատումն է վերոյիշեալ ճշմարտութեան։ Աստւածային սիրով կառչած իր եկեղեցուն, հոգեւոր եւ ազգային արժէքներին ու հայրենիքի հայ դառնում է անյաղթահարելի։ Ամէն անգամ երբ ապրում ենք խորհուրդը մեր աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակների, երբ մտաբերում ենք չարաղէտ դէպքերն ու դրւագները մեր արդի պատմութեան առաւել եւս համոզւում ենք աստւածային միջամտութեան մեր ժողովրդի կեանքում։

Այս օրերին երբ վերապրում ենք Ապրիլեան մեր նահատակների խորհուրդը, դառն հպարտութեամբ յիշում ենք ներկայ Ապրիլ ամսի առաջին օրերին, մեր պատմական հայրենի հողի մի նւիրական մասին վրայ տեղի ունեցած դէպքերը, արդիւնք՝ օսմանցի թուրքի եղբայր հանդիսացող ադրբեջանցու սանձազերծած անարդարանալի յարձակման խաղաղ բնակչութեան վրայ։ Արցախցու հոգում, մի անգամ եւս, կայծկլտաց բոցը ինքնածին պաշտպանութեան բնազդին ու պողպատացած իր կամքով փաստեց, որ նա չի ընկճւի անարգ թշնամու առաջ։

Հարիւրմէկամեակը տօնելիս ապրում ենք խորհուրդը մեր ժողովուրդի պատմութեան իր դառն ու քաղցր յուշերով ու վերանորոգ հաւատքով ու յոյսով շարունակում ու շարունակելու ենք մեր կեանքի ու պահանջատիրութեան պայքարը, միշտ տեսիլքովը յարուցեալ կեանքի ու ծաղկեալ ամբողջական մեր հայրենիքի։                                     

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com