Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆՐԱՀԱՒԱՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՉ Ի ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՐՑԱԽԻ

Այս օրերին, մի անգամ եւս, սեւ մութ ամպեր են կուտակւել հայոց աշխարհի եւ նրանից անբաժան հայկական լեռնաշխարհի՝ հայոց արծւաբոյնը համարւող ԱՐՑԱԽի շուրջ։ Արցախը պանթէոնն է յաւերժաբոյր քաջամարտիկ նահատակների, այլեւ խորհրդանիշը մեր ժողովրդի ազատագրական սուրբ եւ արդար պայքարի։

Այսօր Արցախը իր վիրաւոր վիճակով արիւնարբու թշնամու յաճախակի սադրանքներին է ենթակայ. մի նենգ ու ոճրագործ թշնամի, որ անմարդկային ու սադայէլական ամէն միջոցի է դիմում Արցախն ու Արցախցին ընկճելու եւ իր իշխանութեան ենթարկելու։ Սակայն նա մոռանում է, որ Արցախը ինչպէս անցեալում նոյնպէս եւ ներկայիս հաւատարիմ իր ազգային պայքարի ոգուն, կայ իբրեւ մկրտարան ու բրոբատիկէի աւազան, որի մէջ մտնել-ելնելով իւրաքանչիւր հայ աւելի է հայանում ու բիւրեղանում իր ազգային եւ ինքնուրոյնութեան տւեալներով, որով եւ աւելի եւս հերոսանում ու արիանում։

Արցախը ըստ ռուս մեծ մտաւորական Սերգէյ Գորոդէցկինի դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արեւելեան պատւարը ու դաշտն Արարատեան անհնար է պաշտպանել առանց տէր լինելու Ղարաբաղին։

Այսօր ահա՛ այդ Ղարաբաղը կեանքի ու մահւան գոյապայքարի արանքում է յայտնւել, շրջափակման ենթարկւած ու զրկւած կեանքի եւ գոյապրուստի ամենատարրական միջոցներից։

Այսօր Ղարաբաղի ու ղարաբաղցու խաղաղութիւնն ու խաղաղ կեանքը ազերիական մահաբեր փոթորիկի մէջ է յայտնւած։
Այսօր հերոսական Ղարաբաղի երկնակամարի վրայ սաւառնում է մահւան ստւերը։

Այսօր հայակերտ ու ազատատենչ Արցախը որեւէ մէկ ժամանակից աւելի յուսավառ նայւածքով նայում է իր հայաստանցի ու սփիւռքում ապրող իր հայրենակիցներին նրանցից առաւել ուժ, զօրակցութիւն, պայքարի եւ պահանջատիրութեան ոգեշունչ յանձնառութեան ակնկալիքով։

Արցախը իր անցեալի եւ արդի պատմութեան ընթացքին տասնեակ հազարաւոր նահատակներ է ունեցել, նահատակներ, որոնց արիւնով նւիրագործւեց Արցախի հողը։

Այսօր հայ ժողովուրդը ի տես եւ ի լուր Հայաստանի ու Արցախի տխուր ու անբաղձալի իրականութեան կոչւած է վերանորոգ հաւատքով, յանձնառութեան բարձրագոյն գիտակցութեամբ իր կեանքը պատւանդանելու քրիստոնէական հաւատքի վրայ, որպէսզի իր կեանքը վերածի բերրի եւ յուռթի դաշտի, որտեղ ծաղկելու է սէր, յոյս, յանձնառութիւն, զոհաբերութեան եւ աստւածապաշտութեան վրայ զսպանակւած հայրենասիրութիւն։

Հայրենասիրութիւնը ծաղկում է պատմութեան եւ պատմական գիտելիքների իմացումով։ Սրա համար է, որ Ամենայն Հայոց Բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեան գրել է.-«Անցեալի պատմութիւնը մի լուսատու լապտեր է իր ճամբէն անմոլոր գնալու համար։ Մենք, որ մեծ անցեալի ու մեծ աւերակների վրայ ապրող մի ժողովուրդ ենք, անցեալի ուսումնասիրութիւնը մեզ համար ունի առանձին կարեւորութիւն եւ մեր մեծ արժէքներն ու պարծանքներն էլ անցեալի մէջ են»։

Մեր պատմութիւնը մեզ գօտեպնդում եւ յուսահատութիւնը հեռու է վանում մեզանից. հաւատքով ու հայրենասիրական զգացումներով վահանաւորւած պիտի արհամարհենք ամէն տեսակի դժւարութիւն ու նեղութիւն եւ արարատանման հաւատքով ու աներկբայ յոյսով պիտի շարունակենք մեր դիմադրականութիւնն ու ընդդիմութիւնը թշնամու սադրանքներին յաղթահարելու վճռակամութեամբ։ Լսենք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի խօսքը.-«Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն կամ ստելով՝ ձեր մասին ամէն տեսակ զրպարտութիւն անեն իմ հետեւորդը լինելու համար»… «Մի վախենաք նրանցից, ովքեր մարմինն են սպանում բայց հոգին սպանել չեն կարող»։

Արդարեւ կոչւած ենք սիրելինե՛ր մեր գիտակցութեան մէջ կենդանի պահել մեր ժողովրդի պատմութիւնը Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրաւունքը իր հայրենի հողի վրայ։

Ի տես Արցախի անօրէն շրջափակման հարկ է դիմել ամէն տեսակ հնարաւոր միջոցների վերջ տալու շրջափակման դատապարտելի եւ անմարդկային արարքին։

Նախաձեռնելու ենք մեր հայրենակիցների անմիջական կարիքների օժանդակութեան, այն վայրկեանից երբ հնարաւորութիւնը ստեղծւի այդ անելու, մինչ այդ, կոչ եմ անում ձեզի սիրելի հայրենակիցներ, խուռներամ շարքերով մասնակցելու հանրահաւաքի ի զօրակցութիւն Արցախի եւ Արցախահայութեան, ուրբաթ 27 Յունւար 2023-ի առաւօտեան ժամը 11։30-ին Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում։

Արցախը մեզ է կանչում պատասխանատւութեան եւ յանձնառութեան։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

21 Յունւար 2023
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Դեկտեմբերի 2022;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Կիրակի 01 Յունւարի 2023;
ԱՄԱՆՈՐ

Երկուշաբթի 02 Յունւարի 2023;
Սուրբ Ծննդեան պահքի Դ օր Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղբօր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր

Հինգշաբթի 05 Յունւարի 2023;
Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Կարդալու տեւողութիւն՝ 2 րոպէ: Տիտոս 2.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.1-12։

Հինգշաբթի 05 Յունւարի 2023;
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Ուրբաթ 06 Յունւարի 2023;
Յիսուս Քրիստոսի Ս․ Ծնունդ եւ Աստւածայայտնութեան տօն

Շաբաթ 07 Յունւարի 2023;
Ս․ Ծննդեան մեռելոց

Ուրբաթ 13 Յունւարի 2023;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 13 Յունւարի 2023;
8-րդ օր Ս.Ծննդեան; Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին Կարդալու տևողութիւն՝ 2 րոպէ: ԿԻՍՎԵԼ Առակներ 4.5-7։ Եսայի 40.3-5։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25-33։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.57-58։

Կիրակի 15 Յունւարի 2023;
Ա Կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ 54.1‐13, ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ 1.1‐11, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.1-11

Երկուշաբթի 16 Յունւարի 2023;
Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին 5 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 5.1‐8։ Բարուք 3.31‐4.4։ Հռոմէացիներ 8.28‐39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐16։

Երեքշաբթի 17 Յունւարի 2023;
Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ ԱՌԱԿՆԵՐ 21.15‐24։ ԵՍԱՅԻ 19.19‐21։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37‐42։

Չորեքշաբթի 18 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ Ա Տիմոթէոս 2.8-3.13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Հինգշաբթի 19 Յունւարի 2023;
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2‐10։ Եսայի 45.1‐2։ Ա Տիմոթէոս 2.1‐7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։

Ուրբաթ 20 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: Ա Տիմոթէոս 4.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.23‐3.12։

Շաբաթ 21 Յունւարի 2023;
Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կիրակի 22 Յունւարի 2023;
Բ կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ