ԻՐԱՆԱՀԱՅ ԵՐԵՔ ԹԵՄԵՐԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երկուշաբթի փետրւարի 6-ին, Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հանդիպում ունեցաւ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեանի հետ: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը:

Հանդիպման ընթացքում ընդհանուր անդրադարձ կատարւեց Թեմերի կրօնական եւ ազգային աշխատանքներին, իրագործւելիք ծրագրերին եւ մօտ ապագայում միջթեմական հանդիպում կազմակերպելու անհրաժեշտութեանը:

Նշելի է, որ Սպահանի եւ Ատրպատականի Հայոց թեմերի Առաջնորդները, Թեհրան էին ժամանել Թեմակալ Առաջնորդի ընկերակցութեամբ մասնակցելու սահմանդրական օրէնքով հաստատագրւած կրօնների եւ համայնքների հանդիպմանը՝ Հանրապետութեան նախագահ Հանր. նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի հետ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ