Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆԸ՝ ԱՅՑԵԼԵՑ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Երեքշաբթի թւականիս փետրւարի 7-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Արսէն Աւագեանին:

Սրբազան Հայրը ողջունեց պրն. Դեսպանին եւ իր ուրախութիւնը յայտնեց քաղաքավարական այցելութեան առթիւ:

Հանդիպման ընթացքում խօսւեց տարածաշրջանային օրւայ հարցերի նաեւ Հայաստան-Իրան եւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների եւ փոխգործակցութեան կարեւորութեան մասին: Սրբազան Հայրն այս ուղղութեամբ ընդգծեց, որ նման յարաբերութիւնները հարկ է լինի իրաւապաշտ եւ առարկայական՝ երկու կառավարութիւնների եւ երկու հասարակութիւնների միջեւ այլ ոչ թէ անհատական:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ