Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

ՈՂՋՈՅՆ 22 ԲԱՀՄԱՆԻՆ

Ահա քառասուն չորրորդ անգամ լինելով Իրանի ողջ ժողովուրդը հպարտութեան, ինքնագոհունակութեան եւ պայծառ ապագայի տեսլականով յագեցւած զգացումներով ողջունում է 22 Բահմանը, որ Իրանի վերջին 44 ամեայ պատմութեան նշանակալից ու դարադարձային մի թւական է. թւական, որ ո՛չ միայն Իրանի այլեւ ողջ տարածաշրջանի եւ որոշ չափով ողջ աշխարհի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը թողեց։

Ժողովուրդների կեանքի պատմական իրադարձութիւնները, նւաճումներն ու ձեռքբերումները արդիւնքն են զոհաբերութեան, նւիրումի, կամքի հզօրութեան եւ յաղթանակի տեսիլքով մղւած գոյապայքարի։ Ժողովրդի ապրելու եւ գոյատեւելու ուժեղ կամքը բանալին է իրական յաղթանակի, որ ճանապարհ է բացում կեանքի զարգացման ու բարգաւաճման մարդկային կեանքի բոլոր ոլորտներում եւ ասպարէզներում։

Ասւել է իսկական ուժը, զօրութիւնը անպայման ֆիզիքական կարողութեան մէջ չէ, այլ այն ծնունդ է իրական ուժեղ կամքի, որ անյաղթահարելի է։ Վերոյիշեալ ճշմարտութիւնը հաստատող օրինակները բազում են։ Ժողովուրդների ռազմական կեանքում յաճախ պատմութիւնը արձանագրել է յաղթանակներ՝ կերտւած թւով փոքրաթիւ բանակների կողմից։

Իրանի Իսլամական Յեղափոխութիւնը ինք եւս գեղեցկագոյն վկան է այս ճշմարտութեան. Յեղափոխութիւն որի զէնքը ժողովրդի անկոտրում կամքն ու զօրեղ հաւատքն էր։

Իսլամական Յեղափոխութեան հիմնադիր եւ առաջնորդ հանգուցեալ Այաթուլլահ Խումէյնին ապաւինած իր ժողովրդի բարի կամքին ու կրօնական խոր ու անխարդախ հաւատքին յաջողեց տապալել ամենազօր թւացող մենատիրական իշխանութիւնը եւ Յեղափոխութեամբ ծագած պայծառ ու լուսաւոր արեւով պայծառացնել Իրանի ողջ երկնակամարը եւ միւս կողմից էլ ժողովրդի կեանքը պատւանդանել իրական խաղաղութեան եւ ժողովուրդների իրարահաւասարութեան անբեկանելի սկզբունքների վրայ։

Իրանի Իսլամական համատարած Յեղափոխութեան հայ համայնքը եւս իբրեւ անբաժանելի մասնիկը իրանեան ընկերութեան, եղաւ Յեղափոխութեան կողքին եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին իր արեան հեղումով իրանցի իսլամ իր եղբայրների կողքին կռւեց Իրանի ամբողջականութեան պահպանման ի խնդիր։

Այս օրերին Իրանի ժողովուրդը իր բոլոր խաւերով հպարտութեամբ եւ երջանկութեամբ ոգեկոչում է Յեղափոխութեան 44-ամեակը, որ Յեղափոխութեան առաջնորդ Այաթոլահ Խամենէյիի իմաստուն առաջնորդութեամբ շարունակում է իր յաղթական գնացքը բոլոր բնագաւառներում։

Իրանի Իսլամական Յեղափոխութեան քառասունչորրորդ տարեդարձի առիթով երախտագիտութեամբ յիշում ենք Յեղափոխութեան ռահվիրա հանգուցեալ Իմամ Խոմէյնուն եւ բոլոր նրանց ովքեր իրենց նահատակութեամբ նւիրականացուցին Յեղափոխութիւնը։ Շնորհաւորում ենք Իսլամական Յեղափոխութեան ռահվիրա Այաթոլլահ Խամենէին, Հանրապետութեան նախագահին եւ ողջ պետական կառոյցին եւ Իրանի ազնիւ ժողովրդին։

Խաղաղութի՜ւն Յեղափոխութեան նահատակների հոգիին։

Փա՜ռք եւ պատիւ Իրանի ժողովրդին, որ տէր ու պաշտպան է կանգնել ու կանգնում է իր երկրին եւ Յեղափոխութեան։

Եւ հազար փա՜ռք Յեղափոխութեան պաշտպան զօրքին ու բանակին որ աչալուրջ կերպով հսկում ու պահպանում է երկրի խաղաղութիւնը։

Անսասան մնայ Իրանը իր ժողովուրդով։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ