ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2023 թւականի Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-ամեակի տօնակատարութեան կենտրոնական յանձնախումբ:

Յանձնախմբի Անդրանիկ նիստը գումարւեց երեքշաբթի թւականիս փետրւարի 14-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի, որի ընթացքում ընտրւեց յանձնախմբի դիւանն ըստ հետեւեալի՝

Ալֆրէդ Քեշիշեան՝ նախագահ
Ժանէթ Թարվերդեան՝ փոխնախագահ
Վանէ Մակարեան՝ քարտուղար
Ժորժիկ Խուդավերդեան՝ գանձապահ
Արմենուշ Արչունեան
Վահիկ Մանսուրեան
Ժաքլին Շահմիրեան
Գուրգէն Քարամեան
Ռուբինա Օհանեան
Մելինէ Փիազաք

Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի կապ՝ Լինդա Ղարախանեան

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ