Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԱՅՑԸ` ԻՐԱՆԻ ԻՍԼ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 15-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը այցելեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանութիւն, որտեղ Սիրիայի դեսպան դոկտ. Շաֆիղ Դայուբին ներկայացրեց մեր եկեղեցու եւ համայնքի խոր ցաւակցութիւնը եւ վշտակցութիւնը` փետրւարի 6-ին տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի հետեւանքով պատճառւած բազմաթիւ մարդկային զոհերի կապակցութեամբ:

Սրբազան Հայրը շեշտեց Սիրիայի հանդէպ հայ համայնքի ունեցած սէրն ու կապւածութիւնը միանգամայն, նշելով, որ Հալեպը մանաւանդ հայ ժողովրդի յետեղեռնեան կեանքում խորհրդանշում է վերազարթօնքը եւ վերածնունդը մեր ժողովրդի:

Պրն. Դեսպանը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը եւ նշեց, որ Սիրիան միշտ հայ ժողովրդի կողքին է իր տառապանքների ու ցաւերի մէջ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ