Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ «ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչութեան առաջին օրւայ եւ այս կեանքի առաջին դարի խորհուրդը, որը կոչւում է «Բուն Բարեկենդան»:

Այս առիթով կիրակի թւականիս փետրւարի 19-ին, Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի եւ ներկայութեամբ Գերպ. Տ․ Վաղինակ Ծ․ Վարդապետ Մելոյեանի մատուցւեց կիրակնօրեայ Ս. եւ Անմահ պատարագ եւ տօնակատարւեց «Բուն Բարեկենդան»-ի տօնը:

Պատարագի աւարտին Սրբազան Հայրն իր քարոզի սկզբում յայտնեց.-«Այսօր մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն Բուն Բարեկենդան է եւ վաղւանից սկսեալ սկսում է Մեծ Պահքը կամ քառասունօրեայ պահեցողութեան շրջանը եւ այդ առիթով եկեղեցու ծիսական կարգը համապատասխանւում է Մեծ Պահոց շրջանին»:

Սրբազան Հայրը շարունակեց.-«Ժամանակին վանքերում եւ որոշ տեղեր մինչեւ այսօր, Մեծ Պահոց առիթով բոլոր ջահերի վրայ սեւ կտաւ էին դնում եւ վարագոյրը սեւ էր լինում ի նշան Հոգեւոր սուգի եւ ի պատրաստութիւն մեծ տօնին, որ քրիստոնէական եկեղեցին պիտի ոգեկոչէ Քրիստոսի Յարութեան, հետեւաբար քրիստոնեայի ողջ կեանքը հիմնովին փոխւում էր քառասունօրեայ այս շրջանին»:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում յայտնեց, որ Քրիստոնեայի պարտականութիւնն ու պարտաւորութիւնն այն է, որ Աստծու կարգ ու կանոնը, Աստծու մեզի տրւած թելադրանքները, խրատներն ու յորդորները լրիւ կերպով կատարենք, որպէսզի կարողանանք իբրեւ քրիստոնեայի՝ Իր մեզի ցոյց տւած ճանապարհից ընթանանք: Նա շարունակեց.-«Բոլորիս պարտականութիւնն է ողորմութիւն անել, այլ խօսքով լինել՝ ընկերասէր, բարեսէր եւ եկեղեցասէր, բայց այդ բոլորը կատարել, որպէս գոհունակութիւն մեր կեանքին եւ մեր սրտին»:

Սրբազան Հայրը յայտնեց նաեւ, որ Պահքը Քրիստոնէական եկեղեցու ամենակարեւոր երեւոյթներից մէկն է եւ ընդհանրապէս միաստւածեան բոլոր կրօններում Պահքը եւ Պահեցողութիւնը տիրական ներկայութիւն է: Նա շարունակեց.-«Մեր պատմութեան ընթացքին մեր հայրերը յատուկ յորդորներով մեզ կոչ են արել, որ ոչ միայն նիւթական պահեցողութիւն անենք այլ նաեւ հոգեպէս, մտապէս եւ աչքով պահք պահենք: Պիտի մեր մտածումը կենտրոնացնենք Աստւածային ճշմարտութիւնների վրայ եւ պիտի լսենք Աստւածահաճ խօսքեր եւ մեր բերանը պիտի լինի գործիք, որով Աստծուն փառաբանենք»:

Աստւած մեզ բոլորիս իմաստութիւն եւ կարողութիւն տայ, որպէսզի մենք էլ մեր կարգին կարողանանք մեր քրիստոնէական պարտականութիւնները կատարենք ոչ թէ ի ցոյց մարդկանց այլ կատարենք ի փառաբանութիւն Աստծոյ: Ամէն

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին յայտնեց, որ երկուշաբթի օրւանից սկսեալ երեկոյները տեղի են ունենալու Խաղաղական եւ Հանգստեան ժամերգութիւններ իսկ ամէն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին առաւօտեան տեղի է ունենալու Արեւագալի հոգեպարար ժամերգութիւնը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ