Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՒ ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ՝ ՄԵԾ ՊԱՀՈՑ ԱՌԻԹՈՎ

Եկեղեցու տօնացոյցը յիշեցնում է մեզ, որ արդէն Մեծ պահքի սեմին ենք։

Քրիստոնէական եկեղեցու կեանքում Մեծ պահքը գեղեցկագոյն առիթն է, որ հաւատացեալներին մղում է աղօթքով, պահեցողութեամբ եւ եկեղեցական արարողութիւնների մասնակցութեամբ վերանորոգութեան եւ հաւատքի վերակենսաւորման։

Առ այդ մեծ պահոց առաջին շաբաթից չորեքշաբթի 23 փետրւար 2023-ից սկսեալ Թեհրանի մեր եկեղեցիներում կատարւելու է առաւօտները՝ Արեւագալի եւ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններն ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-

Ա.- Ամէն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին Արեւագալի ժամերգութիւն բոլոր եկեղեցիներում՝ առաւօտեան ժամը 9։30-ին իսկ երկուշաբթիից-ուրբաթ երեկոները Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ։

Բ.- Ամէն երկուշաբթի օրերին հերթաբար մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու Արեւագալի ժամերգութիւն՝ առաւօտեան ժամը 9-ին ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-

1- Երկուշաբթի, 27 Փետրւար 2023 առաւօտեան ժամը 9-ին, Ս. Սարգիս եկեղեցի
2- Երկուշաբթի, 6 Մարտ 2023 առաւօտեան ժամը 9-ին, Ս. Թարգմանչաց եկեղեցի
3- Երկուշաբթի, 13 Մարտ 2023 առաւօտեան ժամը 9-ին, Ս. Գրիգոր Լուսաւոիչ եկեղեցի
4- Երկուշաբթի, 20 Մարտ 2013 առաւօտեան ժամը 9-ին, Սրբ. Վարդանանց եկեղեցի
5- Երկուշաբթի, 27 Մարտ 2013 առաւօտեան ժամը 9-ին, Ս․ Աստւածածին եկեղեցի

Կոչ ենք անում մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ արարողութիւններին, որպէսզի մեր հայրերի ապաշխարողական աղօթքներով, շարականներով եւ հոգեւոր երգերով առաւել եւս զօրանան իրենց հաւատքում։

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 01 Ապրիլի 2023;
Ղազարոսի Յարութեան Յիշատակը

Կիրակի 02 Ապրիլի 2023;
ԾԱՂԿԱԶԱՐԴ

Երկուշաբթի 03 Ապրիլի 2023;
Աւագ Երկուշաբթի

Երեքշաբթի 04 Ապրիլի 2023;
Աւագ Երեքշաբթի

Չորեքշաբթի 05 Ապրիլի 2023;
Աւագ Չորեքշաբթի

Հինգշաբթի 06 Ապրիլի 2023;
Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 07 Ապրիլի 2023;
Աւագ Ուրբաթ

Շաբաթ 08 Ապրիլի 2023;
Ճրագալոյց

Կիրակի 09 Ապրիլի 2023;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Շաբաթ 15 Ապրիլի 2023;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 31 Մարտի 2023;
Խ օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 11.10‐25։ Յոբ 21.1‐34։ Եսայի 46.3‐47.4։

Շաբաթ 01 Ապրիլի 2023;
Յիշատակ Յարութեան Ղազարու Առակներ 14.27-35։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.12-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 11.55-12.11։

Կիրակի 02 Ապրիլի 2023;
ԾԱՂԿԱԶԱՐԴ Երգ Երգոց 1.1-2.3։ Զաքարիա 9.9-15։ Փիլիպեցիներ 4.4-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 20.29-21.17։

Երկուշաբթի 03 Ապրիլի 2023;
Աւագ Երկուշաբթի ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.18-22.14։ ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ 1.1-3.24։ Առակներ 1.1-9։ Եսայի 40.1-8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 20.17-28։

Երեքշաբթի 04 Ապրիլի 2023;
Յիշատակ տասն կուսանացն, Աւետումն Սուրբ Աստւածածնի

Չորեքշաբթի 05 Ապրիլի 2023;
Աւագ Չորեքշաբթի, ՊԱՀՔ

Հինգշաբթի 06 Ապրիլի 2023;
Աւագ Հինգշաբթի. Պահք: ԳԿ. Յիշատակ վերջին ընթրեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Ուրբաթ 07 Ապրիլի 2023;
Աւագ Ուրբաթ. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 08 Ապրիլի 2023;
Աւագ Շաբաթ, Պահք։ Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 09 Ապրիլի 2023;
Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ