Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՇԱՆԱՒՈՐՒԵՑ ՀՈՒՍԿ-Ի ԱՆՑԱԾ 40-ԱՄԵԱՅ ՈՒՂԻՆ



Թեհրանի Հայ Դատի յանձնախումբ՝ Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոնը (ՀՈՒՍԿ) բոլորեց իր գործունէութեան 40-ամեակը:

Հայ Դատ, հայկականութիւն եւ հայ ժողովրդի գոյապայքարը իմաստաւորող եւ դրանց ուժ ու ոգի փոխանցող Հայրենիքի գաղափարով տոգորւած միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, Իրանի, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների պետական հիմներով:

ՀՈՒՍԿ-ի 40-ամեակի առիթով չորեքշաբթի թւականիս մարտի 1-ի երեկոյեան, հանդիսութիւն էր կազմակերպւել Հայ հասարակական միութեան (Հայ ակումբի) սրահում: Միջոցառում, որը զուգորդւած էր բանախօսութեամբ, շնորհաւորական ու 40-ամեայ աշխատանքները ներկայացնող արտայայտութիւններով ու տեսաֆիլմերի ցուցադրութեամբ:

Միջոցառման բացման խօսքը փոխանցեց Հայ Դատի յանձնախմբի անդամ եւ 40-ամեակի յանձնախմբի նախագահ Շաքէ Աւետեանը, որից յետոյ օրւայ հաղորդավար Նայիրի Բալայեանը բեմ հրաւիրեց օրւայ բանախօս՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Բիւրոյի քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանին, ով անդրադառնալով աշխարհասփիւռ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների աշխատանքներին, համապարփակ գծերով անդրադարձաւ ՀՈՒՍԿ-ի գործունէութեանը:

Միջոցառմանը հրաւիրւեցին իրենց խօսքը փոխանցելու՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը, ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի անդամ եւ ՀՈՒՍԿ-ի ժամանակի նախագահ Արամ Շահնազարեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ժամանակի պատգամաւոր եւ ՀՈՒՍԿ-ի տարբեր շրջանների վարչութիւնների անդամ Գէորգ Վարդանեանը եւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի ներկայ նախագահ Իսիկ Իւնանէսեանը, իսկ եզրափակիչ խօսքի համար՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Միջոցառմանը ընթերցւեցին ուղերձներ:

Հանդիսութեանը երկու հատւածներով ցուցադրւեց ՀՈՒՍԿ-ի 40-ամեայ արտաքին ճակատում ու ներհամայնքային մասշտաբում ծաւալած աշխատանքները:

Միջոցառմանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ ՀՈՒՍԿ-ի հիմնադիրներից ճրտգ. Վիգէն Բաղումեանը, Թեհրանի եւ հիւս. Շրջանի ՀՅԴ Կենտր. Կոմիտէի ներկայացուցիչը, «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովին որպէս բանախօս-զեկուցաբերներ հրաւիրւած հիւրեր, յարանւանութիւնների հոգեւոր առաջնորդները, Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերի, ազգային իշխանութեան, մարմինների, մարզա-մշակութային ու հասարակական միութիւնների ներկայացուցիչներ եւ ՀՈՒՍԿ-ի բարեկամներ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ