Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ «ՀՈՒՍԿ» ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ՝ «ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԻՐԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԷՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ


Նախաձեռնութեամբ՝ ՀՅԴ Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան կիրակի, մարտի 5-ին Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) դահլիճում կայացաւ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը Իրանի քաղաքական-հասարակական ու մտաւորական զեկուցաբերների ելոյթներով՝ ոչ-հայ լսարանի համար:

Մէկօրեայ խորհրդաժողովի խորագիրն էր՝ «Կովկասի աշխարհաքաղաքական հաւասարումները եւ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարները»:

Խորհրդաժողովը մեկնարկեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանի ելոյթով, ով ընդգծեց, որ խորհրդաժողովի եռամեայ դադարի հիմնական պատճառներն են եղել կովիդը եւ 2020 թւականին Արցախի դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ հետագայ իրադարձութիւնները:

Խորհրդաժողովը բաղկացած էր մի քանի գլուխներից, որոնցից իւրաքանչիւրի հարցով զեկուցաբերները ներկայացնում էին իրենց ելոյթները, իսկ իւրաքանչիւր բաժնի աւարտին լսարանին առիթ էր տրւում հարցումների, առաջարկութիւնների եւ տեսակէտների արծարծման:

Խորհրդաժողովը սկսւեց հետեւեալ քննարկմամբ՝ «Իրանի Իսլ. Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը Հարաւային Կովկասի առնչութեամբ՝ հիւսիս արեւմտեան սահմաններում արդի աշխարհաքաղաքական իրադարձութիւնների լոյսի տակ», որի զեկուցաբերներն էին՝ Թեհրանի Պետական համալսարանի Կենտրոնական Եւրասիայի հետազօտական կենտրոնի տնօրէն՝ դոկտ. Էլահէ Քոլային եւ արտաքին քաղաքականութեան հետազօտական խմբի տնօրէն եւ համալսարանի դասախօս՝ դոկտ. Հոսէյն Ահմադին:

«Սիւնիքի նահանգի եւ Ղարաբաղի տարածքի պատմական կարեւորութիւնը՝ Կովկասում» գլխի տակ զեկուցաբերներն էին՝ «Ջահանէ Մոասեր» գիտա-հետազօտական կենտրոնի տնօրէն Շոայբ Բահմանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Աննա Գրիգորեանը, Թեհրանի Պետական համալսարանի պատմութեան ամբիոնի դասախօս Գուդարզ Ռաշթիանին եւ Իրան-Հայաստան բարեկամական միութեան գլխաւոր տնօրէն Սէյէդ Մոհամմադ Ռեզա Դամաւանդին:

Խորհրդաժողովի յաջորդ նիստը հետեւեալ խորագրով էր ամփոփւած՝ «Իրանի Իսլ. Հանրապետութեան ազգային անվտանգութեան հարցով սպառնալիքները հիւսիս արեւմտեան սահմաններում եւ Հայաստանի սահմաններում անվտանգութեան սպառնալիքները», որի շուրջ իրենց զեկոյցները ներկայացրեցին միջազգային յարաբերութիւնների գիտա-հետազօտող դոկտ. Էհսան Մովահեդիանը, Հայաստանից միջազգային յարաբերութիւնների աւագ փորձագէտ եւ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար-քաղաքագէտ՝ Հրանտ Մելիք-Շահնազարեանը, էթնիկ ինքնութեան հարցով հետազօտող փորձագէտ՝ Սալար Սէյֆօլդդինին եւ «Վաթան իւլի» պարբերաթերթի պատասխանատու տնօրէն՝ Դաւուդ Դաշթբանին:

Խորհրդաժողովի յաջորդ գլխի տակ, որը կրում էր հետեւեալ խորագիրը՝ «Իրանի ու Հայաստանի յարաբերութիւնների անհրաժեշտութիւնը՝ երկու ազգ եւ մէկ քաղաքակրթութիւն հասկացութեան ներքոյ», զեկուցաբերներ՝ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի դասախօս իրանագէտ Ահարոն Վարդանեանը, քաղաքական հարցերի վերլուծաբան եւ աւագ գիտաշխատող Հասան Բեհեշթիփուրը, Միջազգային իրաւունքի դոկտ. իրաւագէտ Մոհամմադ Ալի Բահմանի Ղաջարը եւ Կովկասի հետազօտական հիմնադրամի տնօրէն Ջաֆար Խաշէը ներկայացրեցին իրենց ելոյթները: Խորհրդաժողովի վերջին բաժինը ամփոփւած էր այս խորագրով՝ «Ռուսաստանը եւ Կովկասը եւրասիական երկխօսութեան շրջագծում», որի միակ զեկուցաբերն էր Թեհրանի Պետական համալսարանի Ռուսաստանի հարցով հետազօտող դասախօս դոկտ. Ջահանգիր ‎‎Քարամին:

7 ժամ տեւած խորհրդաժողովի նախագահական կազմին էին անդամակցում՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը, Էթնիկ խմբերի բնագաւառում հետազօտող եւ Կովկասի հարցերով փորձագէտ՝ Էհսան Հուշմանդը եւ Թեհրանի Պետական համալսարանի հրաւիրեալ դասախօս՝ Համեդ Քազեմզադէն:

Խորհրդաժողովը ընդհանուր գծերով անդրադարձաւ Արցախեան պատերազմում ու տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներգրաււածութեան, Իրանի հաւասարակշռւած դերակատարութեան եւ Իրանի ու Հայաստանի ազգային անվտանգութեան պահպանման ու հզօրացման համար անհրաժեշտ նախաձեռնութիւններին:

Մէկօրեայ խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնն էին բերել՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, Իրանի Իսլ. խորհրդարանի իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, Իրանի Արտգործնախարարութեան, Իրանում ՀՀ դեսպանութեան, պետական-քաղաքական շրջանակների, Թ.Հ.Թ. ՊԺ-ի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետներ, «Ալիք» հաստատութեան եւ մարզա-մշակութային միութիւնների, հասարակական կազմակերպութիւնների ու Իրանի մեդիա ներկայացուցիչներ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ