Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈՅՆ ՀԱՅ ԿՆՈՋ

Մարդկային պատմութիւնը արձանագրած է անուններ այն նշանաւոր կանանց, ովքեր մեծ դերակատարութիւն են ունեցած մարդկային ընկերութեան կեանքում։ Աստւածաշունչ Մատեանը եւս յիշատակում է անուններ այն աստւածասէր, հայրենասէր ու մարդասէր կանանց, ովքեր եղել են հաւատքի, զոհողութեան ու նւիրումի խորհրդանիշ։

Մեր պատմութիւնը եւս հարուստ է տիպար, հայրենասէր, ընտանիքի արժանապատւութեան, հաւատքի ու իր եկեղեցու եւ ազգային հոգեւոր արժէքների խորհուրդով, նախանձախնդրութեամբ գործած կանայքով։

Մարդկութիւնը չի մոռացել ու չի մոռանար կանանց դերակատարութիւնը, ահա անոր համար Մարտ ամսւայ առաջին շաբաթը երկու առիթով կինը իր դերակատարութեամբ ուշադրութեան կենտրոնում է՝ իր առանցքային դերով եւ գործունէութեամբ։

Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի Մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը 8 Մարտն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Այս առիթով աղօթքով եւ օրհնութեամբ շնորհաւորում եմ բոլոր կանանց, մասնաւորելով յատկապէս հայ կինն ու հայ մայրը, որ մեր ժողովուրդի տան սիւնն է եղել եւ է։ Շնորհաւորում եւ ի սրտէ աղօթում եմ բոլորի համար ով ազնւափայլ Տիկիններ Հայոց Աշխարհի դուք էլ աղօթեցէ՛ք ձեզ համար եւ Հայաստանի ու մանաւանդ վիրաւոր Արցախի կանանց համար, որպէսզի կարողանան դիմանալ եւ յաղթահարել իրենց առջեւ պատնեշւած դժւարութիւնները։

Հայ կինը միշտ եղե՛լ է եւ է՛ հայ տան թագն ու պսակը։

Ողջ մնացէք եւ Աստւած օրհնի ձեզ։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 01 Ապրիլի 2023;
Ղազարոսի Յարութեան Յիշատակը

Կիրակի 02 Ապրիլի 2023;
ԾԱՂԿԱԶԱՐԴ

Երկուշաբթի 03 Ապրիլի 2023;
Աւագ Երկուշաբթի

Երեքշաբթի 04 Ապրիլի 2023;
Աւագ Երեքշաբթի

Չորեքշաբթի 05 Ապրիլի 2023;
Աւագ Չորեքշաբթի

Հինգշաբթի 06 Ապրիլի 2023;
Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 07 Ապրիլի 2023;
Աւագ Ուրբաթ

Շաբաթ 08 Ապրիլի 2023;
Ճրագալոյց

Կիրակի 09 Ապրիլի 2023;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Շաբաթ 15 Ապրիլի 2023;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 31 Մարտի 2023;
Խ օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 11.10‐25։ Յոբ 21.1‐34։ Եսայի 46.3‐47.4։

Շաբաթ 01 Ապրիլի 2023;
Յիշատակ Յարութեան Ղազարու Առակներ 14.27-35։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.12-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 11.55-12.11։

Կիրակի 02 Ապրիլի 2023;
ԾԱՂԿԱԶԱՐԴ Երգ Երգոց 1.1-2.3։ Զաքարիա 9.9-15։ Փիլիպեցիներ 4.4-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 20.29-21.17։

Երկուշաբթի 03 Ապրիլի 2023;
Աւագ Երկուշաբթի ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.18-22.14։ ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ 1.1-3.24։ Առակներ 1.1-9։ Եսայի 40.1-8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 20.17-28։

Երեքշաբթի 04 Ապրիլի 2023;
Յիշատակ տասն կուսանացն, Աւետումն Սուրբ Աստւածածնի

Չորեքշաբթի 05 Ապրիլի 2023;
Աւագ Չորեքշաբթի, ՊԱՀՔ

Հինգշաբթի 06 Ապրիլի 2023;
Աւագ Հինգշաբթի. Պահք: ԳԿ. Յիշատակ վերջին ընթրեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Ուրբաթ 07 Ապրիլի 2023;
Աւագ Ուրբաթ. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 08 Ապրիլի 2023;
Աւագ Շաբաթ, Պահք։ Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 09 Ապրիլի 2023;
Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ