Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201604/2016042602
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201604/2016042602

Ծաղկեմատոյց և Երիտասարդական Համահաւաք

Շաբաթ, ապրիլի 23-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող Մեծ Եղեռնի Յուշարձանի մօտ կատարւեց բարեխօսական աղօթք, ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:

Արարողութեանը ներկայ էին Իրանում Հ.Հ. լիազօր եւ արտակարգ դեսպան Արտաշէս Թումանեանը, դեսպանութեան աշխատակազմը, Իսլ. Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգագաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր և հոծ թւով բազմութիւն:

Սրբազան Հայրն օրւայ առիթով արտայայտւելով ասաց «Այսօր աղօթեցինք, խնդրելով մեր նահատակների բարեխօսութիւնը մեզ համար, որպէսզի բարեխօս լինեն առ Աստւած, խնդրեցինք Աստծուց, որ մեր նահատակների գաղափարական աշխարհը՝ հաւատքը, յոյսը և սէրը, ծաղկի մեզանից իւրաքանչիւրի հոգում»:

Առաջնորդ Սրբազանը շարունակելով ասաց՝ «Աղօթեցինք, որպէսզի իրենք վերևից օրհնեն մեզ, սովորեցնեն մեզ մեր հաւատքի մէջ, մեր կամքի, դիմադրականութեան և պահանջատիրական պայքարի մէջ, որպէսզի կարողանանք մի օր մենք նրանց տեղը, իրենց հայրենի հողի վրայ նրանց փառաբանենք և նրանց երկիրն ու հողը շենացնենք և ծաղկեցնենք»:

Վերջում Սրբազան Հայրը փառաբանեց նահատակներին ասելով՝ «Փառք մեր նահատակներին. Փառք նաև նահատակների շնչով ապրող մեր ժողովրդին և հետևաբար մեր ժառանգած հայրենիքին, հերոսական Արցախին ու մեր ժողովրդի ֆիզիկական գոյութիւնը պահպանող, մեր սահմանները ամուր պահող, անյաղթահարելի հայոց բանակին»:

Կրօնական արարողութեանը յաջորդեց ծաղիկների մատուցում նահատակների յուշարձանի մօտ:  Ծաղկեմատոյցի արարողակարգի աւարտին յատուկ խօսքով ելոյթ ունեցաւ առաջնորդ սրբազան հայրը, որը կարևորութեամբ շեշտեց մեր պահանջատիրական պայքարի յարատևութիւնը և ապա մեծապէս գնահատեց ներկայ բազմութիւնը իր հաւատարմութեան և յանձնառութեան համար:

Սրբազան հօր ոգևորիչ խօսքից յետոյ գործադրւեց գեղարւեստական ծրագիր երիտասարդների միջոցով:

{gallery}201604/2016042602{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ