ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի, 18 մայիս 2023-ին, Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Համբարձման տօնի առիթով Թեհրանի՝ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբ. Թարգմանչաց, Սրբ. Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Համբարձման տօնը քրիստոնէական եկեղեցու մեծագոյն տօներից է:

Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման խորհուրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ