Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՐԵՒԵԼՔԻ ԱՍՈՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔ ՄԱՐԱՒԱ ՌՈՒԻԼ ԵՐՐՈՐԴԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, 15 մայիս 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին պաշտօնական այցով Թեհրան ժամանած Արեւելքի Ասորի եկեղեցու պատրիարք Մարաւա Ռուիլ երրորդի գլխաւորած պատւիրակութիւնը, որտեղ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանի իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Ազգ. Իշխանութեան ներկայացուցիչների եւ Քահանայից դասի ուղեկցութեամբ Ս. Սարգիս մայր եկեղեցի մուտք գործելով, աղօթեցին եւ ապա մօտենալով Եկեղեցու շրջափակում Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին՝ յարգեցին յիշատակը Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների:

Պատրիարքին ընկերակցում էին Արեւելքի Ասորի եկեղեցու առաջնորդ՝ Մառնեսրայ արք. Բենիամինը, Իսլ. խորհրդարանում ասորիների եւ քաղդոնական համայնքների պատգամաւոր Շառլի Էնւիէն եւ Իրաքում Իրանի Իսլ. Հ. դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդատու պրն. Հաշէմին:

Սրբազան Հայրը ողջունելով Արեւելքի Ասորի եկեղեցու պատրիարքի այցը, իր ուրախութիւնը յայտնեց եւ ընդգծեց, որ հայ եւ ասորի ժողովուրդների բարեկամական յարաբերութիւններն ու միջեկեղեցական կապերը դարերի խորքից գալով ունեն վաղեմի պատմութիւն։ Սրբազան Հայրն իր արտայայտութիւնների ընթացքում ամփոփ անդրադարձ ունեցաւ իրանահայ երեք թեմերում, համայնքների եկեղեցական ու ազգային կեանքին եւ ներկայացրեց կառոյցիս ընդհանուր դրւածքը, եկեղեցիները, դպրոցներն ու միութիւնները նաեւ մատնանշեց, Իրանում զանազան կրօնների հետեւորդների խաղաղ համակեցութեանը, փոխադարձ կապերին եւ կրօնների խաղաղ երկխօսութեանն ու յարաբերութիւններին։

Արեւելքի Ասորի եկեղեցու պատրիարքը իր շնորհակալութիւնը յայտնեց ջերմ ընդունելութեան համար: Նա իր գոհունակութեանը յայտնեց Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտ յարգանքի տուրք մատուցելու առիթն ստեղծւելու համար եւ այս ուղղութեամբ յատուկ անդրադարձ կատարեց հայ եւ ասորի ժողովրդի պատմական կապին եւ զագւածային ջարդին, որը ասորիները կրեցին հայոց պատմութեան նոյն ժամանակահատւածում՝ 1915 թւականին: Նա նաեւ ընդգծեց քրիստոնէական եկեղեցիների Հոգեւոր Առաջնորդների հետ հանդիպումների կարեւորութիւնը:

Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանի իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ Արեւելքի Ասորի եկեղեցու առաջնորդ՝ Մառնեսրայ արք. Բենիամինը նաեւ իրենց ելոյթների ընթացքում ընդգծեցին փոխադարձ սերտ յարաբերութիւնների կարեւորութիւնը: Պրն. Արա Շահվերդեանն իր ելոյթում կարեւորեց Իրանի ամբողջականութիւնը պահպանելու ճանապարհին զոհւած երկու համայնքների նահատակների արիութեանն ու անձնազոհութեանը եւ յիշեցրեց 38 տարի առաջ նահատակւած ասորի երիտասարդի աճիւնը վերջին օրերի ընթացքում, երկիր վերադարձնելուն փաստի մասին:

Այցի աւարտին Սրբազան Հայրը եւ պատրիարք Ռուիլ երրորդը յուշանւէրներ փոխանցեցին ի նշան համերաշխութեան եւ երկու բարեկամ համայնքների կապերի խորացմանը:

Հարկ է նշել, որ Արեւելքի Ասորի եկեղեցու պատրիարք Մարաւա Ռուիլ երրորդը, Իրանի պետութեան յատուկ հրաւէրով, Թեհրան էր ժամանել մասնակցելու Իրանի մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած Իսլամի եւ Արեւելեան ասորական եկեղեցու միջեւ երկխօսութեան չորրորդ համագումարին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ