Այսու Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 28 Մայիս 2023-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 105-րդ տարեդարձի առիթով:
Իսկ յաւարտ Ս. Պատարագի կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէի, Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս առաջնորդ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին՝ ներկայ լինելու կրօնական արարողութեանց եւ հաղորդւելու Հայրենիքի ազատութեան համար նահատակւած հայորդիների նահատակութեան խորհուրդով։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ