Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Շաբաթ, 20 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էսթոնիոյ հանրապետութեան պատւոյ հիւպատոս տիար՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ պրն. Ալբերտ Մութաֆեանին, ովքեր քաղաքավարական այցելութեամբ հանդիպեցին Սրբազան Հօր հետ:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց Մութաֆեան եղբայրներին եւ գոհունակութիւն յայտնելով ներկայացրեց իրենց սիրայօժար մեկենասութեամբ հրատարակւած Առաջնորդ Սրբազան Հօր Քահանայական ձեռնադրութեան 50-ամեակին եւ Թեհրանի Թեմի Առաջնորդութեան 20-ամեակին նւիրւած՝ Սեպուհ Արք. Սարգսեանի «ՅԻՍՈՒՆԵՐԿԱՄԵԱՅ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ» խորագրով գիրքը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց Մութաֆեան եղբայրներին հաստատելով, որ նրանք ընդմիշտ իրենց բարոյական եւ նիւթական աջակցութիւնն են ցուցաբերել եւ մասնակից են եղել ազգային-կրօնական կեանքին:

Նոյն օրը, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում նաեւ ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախմբի ներկայացուցիչներին ընկերակցութեամբ Թեմական խորհրդի կապ՝ տկն. Լինդա Ղարախանեանի:

Յանձնախմբի ատենապետ Ալֆրէդ Քեշիշեանն ամփոփ զեկոյց ներկայացրեց կատարւած աշխատանքների նաեւ նախատեսւած ծրագրերի մասին:

Սրբազան Հայրը ողջունեց եւ յորդորեց անհրաժեշտ խորհուրդներն ու ցուցումները եւ յաջողութիւն մաղթեց յանձնախմբի աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ