Կիրակի, 21 մայիս 2023 թւականին, Թեմական խորհուրդը հանդիպում ունեցաւ հայոց զոյգ գերեզմանատների վարչութեան հետ:
Հանդիպման ընթացքում վարչութեան կողմից ընդհանուր զեկոյց ներկայացւեց զոյգ գերեզմանատներին առնչւող աշխատանքների եւ առկայ դժւարութիւնների մասին:
Հանդիպման հիմնական օրակարգում քննարկում եւ խորհրդակցութիւն եղաւ գերեզմանատան աշխատանքների բարելաւման եւ բարեկարգման վերաբերեալ, որն այս ուղղութեամբ որոշւեց Թեմական խորհրդի ներկայացուցիչները ընկերակցութեամբ գերեզմանատան վարչութեան անդամների այցելեն Նոր Բուրաստան գերեզմանատուն:
Հարկ է նշել, որ արդէն իսկ համալրւած է Նոր Բուրաստան գերեզմանատան տարածքում առկայ սրահի շինարարական եւ կահաւորման աշխատանքները, որի բացումը տեղի կունենայ ուրբաթ թւականիս յունիս 2-ին: Այն կօգտագործւի, որպէս ընդունելութեան սրահ՝ պետական այրերի այցելութիւնների ընթացքում իսկ նաեւ ցանկութեան դէպքում յուղարկաւորութիւններին մասնակիցների համեստ ընդունելութեան համար:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ