Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՆՒԻՐՒԱԾ

Կիրակի, 28 մայիս 2023-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. եւ Անմահ Պատարագի մատուցմամբ, Հանրապետական Մաղթանքի կատարումով եւ Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերին զոհւած հերոսների հոգիների հոգեհանգստեան կարգով, յիշատակւեց Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան 105-ամեակը:

Սուրբ Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը: Պատարագիչն էր՝ Արժ․ Տ. Սահակ քհնյ․ Խոսրովեանը։

Ս. պատարագի ընթացքում ընթերցւեց Հանրապետական մաղթանքը, տեղի ունեցաւ դրօշի օրհնութեան արարողութիւն, որը մէկտեղւեց «Մեր Հայրենիք» օրհներգի կատարմամբ, որից յետոյ քարոզեց Սրբազան Հայրը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին յայտնեց.-«Այսօր այս սուրբ եկեղեցու կամարների ներքեւ կատարւեց Հանրապետական Մաղթանք հայոց աշխարհի եւ հայ ժողովրդի ամբողջականութեան համար եւ Աղօթք բարձրացւեց առ Աստւած, քանի որ Աղօթքը հոգեկան կամուրջ է եւ հոգեկան վերջին այն ուժն է, որ մեզ միմեանց է կապում եւ միեւնոյն ժամանակ մեզ բոլորիս զօրացնում է եւ խաղաղութիւն է շնորհում: Հետեւաբար եթէ մենք այսօր աղօթեցինք մեր երկրի ղեկավարութեան, մեր ժողովրդի փրկութեան եւ մեր նահատակների հոգիների խաղաղութեան համար, այդ նշանակում է, որ մենք հոգեպէս իրենց հետ հաղորդւեցինք եւ նրանց յիշատակով առաւել եւս զօրացանք եւ գօտեպնդւեցինք»: Քարոզի ընթացքում Սրբազան Հայր ընդգծեց.-«Հայաստան աշխարհը կարիք ունի մեր աղօթքներին, կարիք ունի մեր զօրակցութեանը, կարիք ունի մեզ իր կողքին ունենալուն, որպէսզի կարողանայ ամէն ձեւով գոյատեւել»: Սրբազան Հայրը շարունակեց.-«Հայրենիքը մարդուն տրւած մեծագոյն շնորհն ու պարգեւն է: Հայրենիքը մարդու ինքնուրոյնութեան գրաւականն է: Իսկ այսօր դժբախտաբար հայ ժողովուրդը տառապում է հայրենիքի ցաւով ու վշտով եւ հայրենիքի այսօրւայ կացութեամբ, քանի որ հայոց աշխարհի ամբողջականութիւնը վտանգւած է եւ Արցախը, որ հայ ժողովրդի գոյութեան ու հայրենիքի ամրապնդման հիմնական առանցքն է այսօր դժբախտ վիճակի մէջ է: Հետեւաբար մենք այս օրերին որեւէ մէկ ժամանակից աւելի կոչւած ենք, որպէս սփիւռքի մէջ ապրող հայորդիներ՝ միասիրտ, միակամ ու միախորհուրդ իրար ձեռք տալու եւ գործելու ի խնդիր մեր հայրենիքի ամբողջականութիւնը պահպանելու եւ տէր կանգնելու մեր հայրենիքին»: Նա յաւելեց.-«Տէր կանգնել նշանակում է պահել ու պահպանել այն բոլոր սրբութիւնները եւ բոլոր այն ճշմարտութիւնները, որոնք մեզ են հասել եւ որոնցով մենք ապրում ենք ու գործում: Դիւրին չէ տէր կանգնել այն հայրենիքին, որի սահմանները անպաշտպան բաց են թշնամու առաջ: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ մեր հայրենիքը ինչ էլ լինի, ինչ տառապանքների եւ դժւարութիւնների միջից էլ անցնի՝ մեզ համար հայրենիք է, մեզ համար նւիրական վայր է եւ մեզ համար սրբութիւն սրբոց է, քանի որ նրա հողի իւրաքանչիւր թիզը մեր ժողովրդի զաւակների արիւնով է նւիրագործւած, հետեւաբար մենք կոչւած ենք, որպէս հայորդիներ եւ որպէս պաշտպաններն այսօրւայ մեր հայրենիքի դէմ կանգնել թշնամուն եւ պահել ու պահպանել այն ի գին ամէն զոհողութեան»:
Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին Աղօթեց առ Աստւած, որ Աստւած անսասան պահի Հայաստան Աշխարհը, անվտանգ պահի հայ ժողովրդին իր հայրենի երկրակամարի ներքեւ եւ հեռու վանի ոխերիմ թշնամիներին, որոնք մռնչող առիւծների նման առիթի են սպասում հայրենի հողը տիրանալու: Աստւած օրհնի հայ ժողովրդին ու հայոց բանակին, որը այսօր թէեւ տկար, սակայն պիտի զօրանայ ի խնդիր հայրենի հողի պաշտպանման: Ամէն

Կրօնական արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը եւ Խորհրդի ներկայացուցիչները, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Ալֆրէդ Քեշիշեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:

Կրօնական արարողութեան աւարտին Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր ընդունելութիւն ազգային առաջնորդարանի դահլիճում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ