Երեքշաբթի 6 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արսէն Աւագեանի ուղեկցութեամբ Առաջնորդարան այցելած «Fly One Armenia» հայկական աւիաընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ Արամ Անանեանի եւ նրանց ընկերակցող պատւիրակութեան հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Թեմական Խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը:
Սրբազան Հայրը ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց այցելութեան առիթով:
Հանդիպման ընթացքում պրն. Անանեանը ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց աւիաընկերութեան թռիչքների ու Հայաստան-Իրան ուղիղ չւերթ սկսելու նպատակների մասին եւ կարեւորեց երկու երկրների միջեւ թռիչքների աւելացման ազդեցութիւնը՝ տնտեսական, զբօսաշրջութեան եւ մշակութային ոլորտներում:
Հանդիպման աւարտին Սրրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց աշխատանքը եւ Աստծուց հայցեց նրանց համար առաւել օրհնութիւն եւ յաջողութիւն:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ