Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Ի՞ՆՉ Է ՀԱՅԵՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Ազգի գոյութիւնն ու ինքնութիւնը պայմանաւորւած է նրա հողով, հայրենիքով, պետականութեամբ, լեզւով ու մշակոյթով։ Լեզուն ազգի հիմքն է։ Ամէն ազգ ապրում է իր լեզւով։ Սա միակ տարրն է, որը տարբերութիւն է դնում ազգերի միջեւ:

Սփիւռքում մեծագոյն մարտահրաւէրը լինելու է՝ մնալ հայ, պահել մեր ինքնութիւնը եւ գոյատեւել որպէս հայ ազգի արժանաւոր զաւակներ, որը կիրականանայ միայն ու միայն Հայեցի Դաստիարակութեամբ:

Հայեցի Դաստիարակութեան հասկացողութեան կարեւորութիւնից ելնելով, Համալսարանի դասախօս դոկտ. Ալիս Խաչեանի՝ «Ի՞նչ է Հայեցի Դաստիարակութիւնը» թեմայով ուսումնասիրութեան առաջին փուլի զեկոյցը եւ արդիւնքը ներկայացնելու օրակարգով, կիրակի, 9 յուլիս 2023 թւականին Թեմական խորհրդի հրաւէրով, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպում կայացաւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական օրակարգում զեկուցաբեր՝ դոկտ. Ալիս Խաչեանի միջոցով ընդհանուր բացատրութիւն ներկայացւեց ուսումնասիրութեան մտայղացման ու սկզբնաւորման, իրագործման ընթացքի եւ ձեռք բերւած արդիւնքի մասին:

Դոկտ. Ալիս Խաչեանը յայտնեց, որ ուսումնասիրութեան համար կիրառւել է՝ Որակական Ուսումնասիրութեան (Qualitative), Խաչասերւած (Hybrid) մեթոդը, ուր նկատի են առնւում, ուսումնասիրութեան նիւթի մասին գրականութիւնը, նաեւ հարցազրոյցների միջոցով հաւաքագրւում են սոյն ոլորտում մասնագէտ անձանց կարծիքները: Նա նշեց, որ հարցազրոյցները կատարւել են համայնքում ուսուցիչ-ուհիների, կրթադաստիարակչական եւ ազգային գործիչների ու մտաւորականների հետ, որի համար համագործակցել են Ուսանողական ֆոնդի ներկայացուցիչը եւ մէկ ուսանող: Ուսումնասիրութիւնը շարունակելով, հարցազրոյցներից հաւաքագրւել են արտադրւած կօդերը եւ հաւաքագրւած 1200 նախնական կօդերը միաւորելով ձեռք է բերւել արդիւնքը՝ նախ Փորձագիտական վահանակը (expert panel) ապա Վերջնական աղիւսակը (final table), որը բաղկացած է 27 կատեգորիաներից եւ 5 թեմաներից: Դոկտ. Խաչեանը մատնանշեց, որ ուսումնասիրւթեանը միջամուխ են եղել նաեւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները:

«Ի՞նչ է Հայեցի Դաստիարակութիւնը» ուսումնասիրութեան առաջին փուլում՝ տեսական բացատրութեամբ եւ ուսումնասիրութեան Վերջնական աղիւսակից եզրակացւում է, որ «Հայեցի դաստիարակութիւն նշանակում է դաստիարակել հայ, գրագէտ, հայրենասէր, Հայ Առաքելական եկեղեցու հաւատքով լի, պատասխանատու եւ ստեղծագործ մի սերունդ, որը զբաղւում է ինքնակրթութեամբ, իր ազգային նկարագիրը բարելաւելու համար եւ կարեւորում է իր ազգային ինքնութիւնը, իր ժողովրդի պատմութիւնը, մշակոյթն ու աւանդոյթները, օրինակելով իր ընտանիքին, ուսուցչին եւ հասարակական տարրերին (միութիւններ, ընկերներ մամուլ եւ ...):

Դոկտ. Ալիս Խաչեանը յայտնեց, որ ուսումնասիրութեան որակական փուլին կը յաջորդի քանակականը, որի ցուցանիշների միջոցով, հնարաւորութիւն կընձեռնւի չափել Հայեցի դաստիարակութեան որպիսութիւնը՝ ուսուցման ասպարէզում ուղղղակի միջամուխ՝ ուսուցիչ-ուհիների մէջ:

Նա եզրակացրեց, որ երկու փուլերի արդիւնքում հնարաւոր կը լինի խմբագրել հետեւեալը՝ ուսումնադաստիարակչական, մշակութային, հասարակական եւ ... ոլորտներում մշակել երկարատեւ եւ կարճատեւ ռազմավարութիւններ, որոշել ընդհանուր եւ մանրամասն նպատակներ, որոնց հիման վրայ կը ծրագրւի գործնական քայլեր՝ նոր սերնդի Հայեցի Դաստիարակութեան կապակցութեամբ:
Դոկտ. Ալիս Խաչեանն իր զեկոյցի աւարտին անդրադարձաւ առաջարկութիւններին, որոնք ներկայացւել են Կրթական խորհրդին:

Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց կատարւած ուսումնասիրութեան համար միաժամանակ թելադրելով, որ Հայեցի Դաստիարակութեան հասկացութեան անբաժան մասնիկն է եւ իր ուրոյն տեղն ունի Կրօնական ուսուցումը, որին հարկ է առաւելագոյն ուշադրութիւնը դարձնել:
Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը նաեւ իր հերթին ընդգծելով Հայեցի Դաստիարակութեան կարեւորութիւնը Սփիւռքեան կեանքում բարձր գնահատեց դոկտ. Ալիս Խաչեանի միջոցով կատարւած աշխատանքը եւ յայտնեց, որ հարկ է այս ուղղութեամբ աշխատանքն ամենայն բծախնդրութեամբ եւ աչալրջութեամբ շարունակել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ