×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016050801
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016050801

Համբարձման Տօնակատարութիւն

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 5-ը առանձնանում էր իբրեւ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնը: Բոլոր քրիստոնեայ եկեղեցիները յիշատակում են յիշեալ տօնը և օրւայ առիթով նաև պատարագներ են մատուցում:

Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում նաև հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի սուրբ պատարագը:

Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող և արժևորող կարևորագոյն կռւաններից մին է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը և Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:

Համաձայն Ս. Աւետարաններին, Քրիստոս մեռելներուց և յարութիւն առնելուց յետոյ փառաւորեալ մարմնով քառասուն օրեր երկրի վրայ մնաց, բազմիցս երևաց իր աշակերտներին, նրանց մտքերը բացեց Հին Կտակարանի Օրէնքի և մարգարէութիւնների լոյսի տակ և ապա բոլորի աչքերի առաջ Ձիթենեաց լեռից ամպերի վրայ դէպի երկինք համբարձաւ և նստեց Հօր աջ կողմում: Դա արեց, որպէսզի մեզ համար ճամբան պատրաստի, որպէսզի բոլոր իրեն հաւատացողներս նոյնպէս վերջին դատաստանից յետոյ փառաւորեալ մարմիններով ամպերի վրայ բարձրանալով դիմաւորեն իրեն՝ Տիրոջը եւ նրա հետ մտնեն յաւիտենական արքայութիւն:  Այդ առիթով Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում արարողութեան նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց՝ Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Պատարագի աւարտին բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդները պատրաստել էին Համբարձման յատուկ հիւրասիրութեան սեղաններ, որոնք օրհնւելուց յետոյ հրամցւեցին եկեղեցիների բակում հաւաքւած ժողովուրդին: Պատրաստւել էին նաև ջանգիւլումներ, որոնք մեծ խանդավառութեամբ կիրառւեցին համաձայն մեր ժողովրդական աւանդութեան: 

Ս. Սարգիս եկեղեցու բակում այդ բաժնում իրենց մասնակցութիւնը բերեցին Քրիստոնէական Դաստիարակութեան Երիտասարդաց Յանձնախմբի անդամները:

{gallery}201605/2016050801{/gallery}