Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կազմակերպած գիտելիքների մրցութեան 2-րդ փուլը Միջնակարգ Բ և Գ Դասարանների համար

Ուրբաթ, ապրիլի 29-ին «Շանթ-Մարիամեան» համալիրի սրահում կայացաւ հայոց դպրոցների միջնակարգ Բ եւ Գ դասարանների գիտելիքների մրցութիւնը:

Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի դաստիարակչական յանձնախմբի միջոցով կազմակերպւած մրցութիւնները բաղկացած էին երկու փուլից: Առաջին՝ գրաւոր փուլը տեղի ունեցաւ 2016 թւականի փետրւարի 28-ին (տարրական) եւ 29-ին (միջնակարգ) բոլոր հայոց դպրոցներում, որը նախատեսւած էր 5-րդ եւ 6-րդ տարրական դասարաններից սկսած մինչեւ միջնակարգ օղակի Գ դասարանը: 2-րդ փուլին մասնակցութեան պայմանը առաջին փուլում բաւարար միաւոր ապահովելն էր:

Ուրբաթ, ապրիլի 29-ին կայացած գիտելիքների մրցութեան 2-րդ՝ բանաւոր փուլին իրենց մասնակցութիւնը բերեցին հետեւեալ դպրոցները՝

«Մարիամ» միջնակարգ դպրոցից՝ 2 խումբ5 6 հոգի

«Մարի Մանուկեան» դպրոցից՝ 3 խումբ5 10 հոգի

«Յ. Թովմասեան» դպրոցից՝ 1 խումբ5 3 հոգի

«Գոհար» դպրոցի խումբը ներկայ չէր մրցութեանը:

Մրցութիւնը սկսւեց առաւօտեան ժամը 10-ին՝ Տէրունական աղօթքով, Քլարա Աղախանեանի ղեկավարութեամբ: Նախ բացատրւեց մրցութեան մանրամասն բաժինները՝ հայոց պատմութիւնից հարցումներ, նկարների բացատրութիւն եւ ճարտասանութիւն, ապա ներկայացւեցին մասնակից աշակերտներին եւ քաջալերական խօսքեր ասւեց նրանց՝ իրենց մասնակցութեան համար:

Իրաւարար կազմի աշխատանքը յանձն էին առել Ռուբինա Խաչատրեանը, Հիլդա Յարութիւնեանը եւ Շարիս Մելքոմ Աբգարը, յանձնախմբին օժանդակում էր Հիլդա Աղախանեանը:

Մրցութեան աւարտին արդէն կարճ ընդմիջում էր եւ համեստ հիւրընկալութիւն, որից յետոյ իրաւարար կազմը փոխանցեց իր մանրամասն բացատրութիւնները եւ արդէն մրցութեան մասնակիցներին յայտարարւեցին արդիւնքները ըստ հետեւեալի՝

«Մարիամ» հաստատութեան տղայոց թիւ 1 խումբը 124 միաւորով գրաւեց Ա տեղը:

«Մարի Մանուկեան» դպրոցի թիւ 2 խումբը 118 միաւորով գրաւեց Բ տեղը:

«Մարի Մանուկեան» դպրոցի թիւ 3 խումբը 115 միաւորով գրաւեց Գ տեղը:

Յիշատակի նկարներ լուսանկարւելուց յետոյ աշակերտները թողեցին համալիրի սրահը:

Կրթական խորհրդից ներկայ էին ատենապետ՝ Սեւան Դանիէլեանը, Ժասմէն Մինասեանը, Ռուբինա Օհանեանը եւ Մելինէ Բադալը:

Միջնակարգ Ա օղակի գիտելիքների մրցութեան 2-րդ փուլը տեղի է ունենալու հինգշաբթի, մայիսի 12-ին, առ. ժամը 9-ին, իսկ տարրական 5-րդ եւ 6-րդ օղակի մրցութիւնները՝ ուրբաթ, մայիսի 13-ին, առ. ժամը 9-ին «Շանթ-Մարիամեան» համալիրի սրահում:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com