Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՂԱԶՒԻՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի եւ Ղազւինի մեր հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ երկուշաբթի 23 մայիս 2016-ի տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց:

Սրբոց Հռիփսիմեանց տօնը համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով, կիրակի 22 մայիս 2016-ի առաւօտեան ուխտագնացութիւն է կազմակերպւել դէպի Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցին: Նոյն օրը առաւօտեան տեղի ունենալու է հանդիսաւոր Ս. պատարագ եւ աւուր պատշաճի պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեան՝ առաջնորդական փոխանորդ:

Յաւարտ ս. եւ անմահ պատարագի կատարւելու է հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերարի եւ իր վաղամեռիկ դստեր հոգիների խաղաղութեան համար, ինչպէս նաեւ հանգուցեալ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Յարութիւն Աւ. Քհնյ. Տ. Մեսրոպեանի (Բալայեանի) վախճանման 35-ամեակի առիթով:

Յայտնենք, որ այս տարի լրանում է Ս. Հռիփսիմէ եկեղեցու կառուցման 80-ամեակը։  (Եկեղեցու կառուցումը աւարտւած է 1936-ի դեկտեմբերին, օծումը եղած է 27 յունիս 1937)։

Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն վերոյիշեալ ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին լիցքաւորւելու եւ վերանորոգւելու իրենց քրիստոնէական հաւատի մէջ:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ