Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016050903
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016050903

Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի առիթով միասնական ձեռնարկ՝ Ս. Թարգմանչաց եկեղեցու շրջափակում

Ալիք - «Ազգովի պատրաստւում էինք լաւագոյնս դիմագրաւելու ապրիլը, պատրաստւում էինք աշխարհին փաստելու, որ դար հաշւող տարիներին չի յաջողել հայի հոգում փոշիներով ծածկել հայոց մեծ Եղեռնի ցաւը»:

«Պատրաստւում էինք, ինչպէս անցեալում, պահանջատիրութեան ձայնը հասցնել խուլ ձեւացող արդարադատութեան ատեանին. պատրաստւում էինք մեր բալիկներին պատմել իրենց պապերի սխրանքների ու քաջութիւնների մասին»,- այս մասին ակնարկելով ՊԺ-ի ատենապետը, կարեւորեց հայի մտարթուն կեցւածքի շարունակականութեան փաստը եւ շարունակեց իր ելոյթը բազմութեանը՝ սիրելի ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐ կոչելով:

Ճրտգ. Գէորգ Վարդանը անդրադառնալով տեղի ունեցող սերնդափոխութեան փաստին, նշեց. «Նախկին սերնդից արժէքները փոխանցել նորին, որպէսզի շարունակւի ազգային դաստիարակչութիւնը՝ ազգային պահանջատիրութեան ոգով: Սակայն ժամանակի գնացքը կանգնեց միեւնոյն հանգրւանին եւ մենք ազգովի դիմագրաւեցինք նոր մարտահրաւէրներ»:

Նա յաւելեց. «Աւելի քան 20 տարի դադարած պատերազմը կրկին ցնցեց հայ ժողովրդի խաղաղ ու աշխատունակ կեանքը եւ թուրքը հասցրեց իր արիւնարբու ծարաւն ու հիւանդութիւնը ցուցադրելու: Պատերազմը կրկին ցնցեց հայ ժողովրդի խաղաղ ու աշխատունակ կեանքը: Նա բազմաթիւ անգամ իր անյաջող փորձերը կրկնեց ազատագրւած հողը վերագրաւելու համար: Բայց կրկին անգամ հայկական բանակի զգօն պատրաստակամութիւնը պարտութեան մատնեց ոսոխին»:

Բանախօսը հանգամանօրէն թւարկելով ազգը վտանգող երեւոյթները, նշեց. «Հայոց Ցեղասպանութիւնը, որպէս Առաջին Համաշխարհային ոճրագործութիւն, պէտք է ուսումնասիրւի միջազգային ատեաններում, ամոքելու համար դրա վէրքերը, եւ տեսնելու՝ դրա հետեւանքները, որոնց ազդեցութիւնը մինչ օրս տեսանելի է մեր իրականութեան մէջ:

Այստեղ նա, որպէս հիմնական կէտեր թւարկեց՝

* Ազգային անվտանգութեան խաթարումը.

* Մշակութային ջարդը, որը պարտադրեց մեր ժողովրդին իր պապենական հողերից արմատախիլ դառնալ եւ ուղղորդել դէպի արեւմտեան երկրներ:

* 1000-ամեակներ անցեալ ունեցող ժողովուրդը պատմական արհաւիրք կրեց: Պապենական հողից վռնդւեց հայ ժողովուրդը եւ նոր հորիզոններում ապաստան գտաւ իր բալիկներին մեծացնելու հեռանկարով:

* Սպիտակ ջարդ՝ պարտադրաբար բոլոր նրանց դէմ, որոնք փախնելու առիթը չունեցան եւ կորցրին իրենց կրօնն ու մայրենի լեզուն: Հազարաւոր հայեր խօսում են իրենց հայրենիքի մասին, բայց ոչ հայերէն, աղօթում են հայի Աստծուն, բայց ոչ պապերի լեզւով:

* Հայոց Ցեղասպանութեան հետեւանքները ամփոփելով, գնահատելի է մեր ժողովրդի ցուցաբերած հաստատակամ պահանջատիրութիւնն ու կեցւածքը, եւ արթուն հետեւողականութիւնը՝ թշնամու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ցուցաբերած ոտնձգութեան հարցով. թշնամին պարտութեան մատնւեց, որպէսզի «հայը չդառնայ միայն մէկ՝ այն էլ թանգարանում»,- երեւոյթները:

Ճրտգ. Գէորգ Վարդանի ելոյթին յաջորդեց Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախումբն՝ իր կատարած համարներով, ղեկավարութեամբ՝ Լուսինէ Միքայէլեանի: Երգչախմբին դաշնամուրի կատարումներով ընկերակցում էր Արգամ Վարդանեանը:

Միջոցառումը եզրափակող ելոյթի համար խօսափողին մօտեցաւ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքն ուղղեց ձեռնարկը կազմակերպող յանձնախմբին, ինչպէս նաեւ Ս. Թարգմանչաց Եկեղեցու խորհրդին, Կանանց եկեղեցասէր միութեանը, Փերիոյ Կարթասիրաց միութեանը, «Հայ կին» միութեանը կից՝ «Արմենուհի» միութեանը եւ Հ. Մ. «Սիփան» միութեանը, այսօրինակ ձեռնարկի կազմակերպման գործին օժանդակելու համար:

Սրբազան Հայրը նշելով, որ Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցը նշանակում է՝ հայ ժողովրդի վերազարթօնքը եւ վերստին ծնունդը, յաւելեց. «Այսօր փաստւում է, որ մեր ժողովուրդը, Հայաստանում եւ Սփիւռքում, իր սրբազան նահատակների նայւածքի առջեւ կանգնած է, որպէսզի նախ խոնարհւի նրանց յիշատակին, ապա շարունակի նրանց կիսատ մնացած առաքելութիւնը: Այս խորհուրդը մղում է մեզ՝ ճանաչելու մեր պատմութիւնը ամբողջութեամբ եւ առանց զեղչումների, շարունակելու մեր ոգեկոչումը, վստահ լինելով այն օրւան, որ տեսնելու ենք մեր ամբողջական հայրենիքը»:

Յատկանշական է, որ ծրագրի մեկնարկը տրւեց Նորիկ Ղարաբէգեանի «Երազ իմ երկիր հայրենի» երգով:

{gallery}201605/2016050903{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ