Արցախահայութեան յատկացւած օգնութիւնների երկրորդ բեռնաքանակը պատրաստ է

Թեհրանի հայոց թեմի կողմից եւ համայնքի
նիւթական նւիրատւութիւնների արդիւնքում՝
Արցախահայութեան
յատկացւած օգնութիւնների
երկրորդ բեռնաքանակը
պատրաստ է

Թեհրանի հայոց թեմի կողմից Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին օգնելու համար, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը շարունակելով իր աշխատանքները, ապահովել է օգնութիւնների երկրորդ բեռնաքանակը, որը արդիւնքն է մեր սիրելի հայրենակիցների դրամական նւիրատւութիւնների:

Յանձնախմբի նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը տեղեկացրել է, որ օգնութիւնների երկրորդ բեռնաքանակի մեծ մասը, որը պարունակում է հիգիենայի միջոցներ, արդէն պատրաստ է եւ օրերս փոխադրւելու է Հայաստան: Յատկանշական է, որ նախատեսւել է նաեւ Հայաստան տեղափոխել մեծ քանակութեամբ ջեռուցման միջոցներ (վառարաններ), որոնք եւս առաջին իսկ առիթով առաքւելու են:

Լուրը՝ «Ալիք»-ից