ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼ՝ ԳՆԴԱՊԵՏ ԱԼԻ ՌԱՖԻԻ ՀԵՏ

Չորեքշաբթի, 8 նոյեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի հանդիպում ունեցաւ Թեհրանի Հանրային-Հասարակական վայրերի նորանշանակ տեղակալ՝ գնդապետ Ալի Ռաֆիի հետ: (معاونت اماکن عمومی تهران)

Հանդիպմանը պրն. Արամեանը շնորհաւորեց գնդապետ Ռաֆիին ստանձնած նոր պաշտօնի առիթով: Նա բացատրութիւն ներկայացրեց կառոյցիս ընդհանուր դրւածքի եւ համայնքում աշխատող միութիւնների աշխատանքների մասին եւ գնահատանքի խօսք ասելով յիշեալ կենտրոնի՝ կառոյցիս եւ միութիւնների հետ ցուցաբերած համագործակցութեան համար ընդգծեց երկկողմ յարաբերութեան կարեւորութիւնը, առհասարակ աշխատանքների ընթացքի եւ հաւանական խնդիրների լուծման գործընթացի առումով:

Գնդապետ Ալի Ռաֆիին նաեւ իր հերթին ողջունեց ու շնորհակալութիւն յայտնեց այցի համար եւ յոյս յայտնեց, որ յառաջիկայում շարունակւեն նմանատիպ հանդիպումները, որոնք նպաստելու են երկկողմ յարաբերութեանն ու համագործակցութեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ