Հաղորդագրութիւն` Աշակերտական հոգևոր մրցոյթներ և զրոյց հանդիպումներ

Մեր սիրելի հայրենակիցներին յայտնում ենք, որ Բարձր հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի ու համագործակցութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի հերթական անգամւայ համար այս տարի ևս դպրոցական աշակերտների համար կազմակերպւել էին հոգևոր մրցույթներ:

Ինչպէս գիտէք ամէն տարի տարրական աշակերտների համար կազամակերպւում էր նկարչութեան մրցութիւն: Այս տարի նկարչութեան մարցութիւնը տեղի ունեցաւ Ապրիլի 8-ին, Հայոց ազգային Արաքս դպրոցում «Հինգ Տաղաւար Տօներ» խորագրով: Մրցութեանը մասնակցում էին տարրական դպրոցների կողմից ընտրված 49 աշակերտներ: Աշակերտների նկարչութիւնները որպէս իրաւարար կազմ գնահատել են՝ տկն. Լուսինէ Յարութիւնեանը, օր.Նորա Եղիայեանը և տկն. Նադիա Այւազեանը:

Ապրիլի 15-ին, Տեղի ունեցաւ սաղմոսասացութեան հոգևեր մրցութիւն միջնակարգ օղակի առաջին շրջանի աշակերտութեան համար: Ինչպէս նախապէս յայտարարւել էր դպրոցների տնօրինութեանը՝ դպրոցներում պիտի անցկացւէր սաղմոսասացութեան մրցութիւն և ընտրեալները՝ իւրաքանչիւր դասարանից մէկ աշակերտ, ներկայացւէր հիմանական մրցոյթին մասնակցելու: Արդիւնքում ապրիլի 15-ին միջնակարգի Ա շրջանի 14 աշակերտներ ներկայ եղան յիշեալ մրցոյթին և արտասանեցին սաղմոսներ Աստւածաշունչ Մատեանի սաղմոսների գրքից: Մրցոյթի իրաւարար կազմի անդամներն էին՝ տկն. Անետ Բաղդասարեանը, տկն. Այրինա Նորաւեանը և օր. Շարիս Մելքոմ Աբգարը:

Այս տարի միջնակարգ օղակի Բ շրջանի համար նախատեսւած ծրջագիրը տարբեր էր նախորդ տարիներից: Մրցոյթի փոխարէն նախատեսւել էր այցելութիւն դպրոցներ: Նախապէս որոշւած ծրագրով միջնակարգ դպրոցներ են այցելել Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը ընկերակցութեամբ՝ յանձնախմբիս հոգևոր խորհրդատու Արժ. Տ. Յակոբ քահանայ Քեշիշեանի և յանձնախմբի այլ անդամների: Դպրոցներում տեղի է ունեցել զրոյց հանդիպում, որի ընթացքում աշակերտները իրենց հետաքրքրող կրօնական հարցեր են ուղղել Գերշ. Սրբազան Հօրը և ստացել՝ սպառիչ պատասխաններ: Հանդիպումները կայացել են շաբաթ Ապրիլի 9-ից մինչև չորեքշաբթի ապրիլի 13-ը հետևեալ ծրագրով՝ շաբաթ ապրիլի 9-ին ժամը 8-ին Մ.Մանուկեան և ժամը 10-ին Գոհար դպրոցում: Կիրակի ապրիլի 10-ին ժամը 8-ին Յ.Թովմասեան և ժամը 10-ին Ա.Սողոմոնեան դպրոցներում: Չորեքշաբթի ապրիլի 13-ին ժամը 8-ին Մարիամ օր. Միջնակարգ և ժամը 10-ին Մարիամ տղ. միջնակարգ դպրոցում:

Գնահատման երեկոյ

Հինգշաբթի թւականիս ապրիլի 21-ին, Հ.Հ.Ը.Մ.-ի Նիկոլ Աղբալեան սրահում կայացաւ 2015-2016 ուսումնական տարեշրջանի դպրոցական աշակերտների համար կազմակերպւած հոգևոր մրցոյթի մասնակից աշակերտների գնահատման երեկոն:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք Սարգսեանը, Արհիապատիւ Գերապայծառ Տ. Սարգիս Եպս. Դաւթեանը , Առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Վերապատւելի Սերգեյ Շահվերդեանը, Արժանապատիւ Տ. Յակոբ քահանայ Քեշիշեանը, Առաքինազարդ քոյրեր՝ Մարիետ Թադէոսեան և Աւշարեան, Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ պրն. Սարօ Աւագեանը, Դպրոնցերի անձնակազմը, մրցութեան մասնկցած աշակերտներ և նրանց ծնողները:

Միջոցառումը սկսւեց Տէրունական աղօթքով: Ապա յանձնախմբիս անունից բացման խօսքով հանդէս եկաւ Նորիկ Ղարաբէգեանը: Ծրագիրը յագեցւած էր գեղարւեստական յայտագրով, որտեղ որպէս կատարողներ արտասանութեամբ, երգեցողութեամբ և երաժշտական կատարումներով ելոյթ ունեցան հոգևոր մրցոյթին մասնակցած աշակերտ-ուհիներ՝ Փիւնիկ Խուդավերդեանը, Դւին Թահմազեանը, Լիանա Մուրադեանը, Նէոմի Սեփարուկը, Մոնթէ Իսմայէլեանը, Արեգ Նազարեանը, Սերլի Սարդարեանը և Էրիկա Իսաւին:

Ծարգրի յաջորդ բաժնում Առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ գնահատագիր և յուշանւէր ստացան դպրոցների կողմից մրցութեան մասնակցելու համար ներկայացւած աշակերտները, որից յետոյ գնահատագիր և ոսկեայ խաչ ստացան հոգևոր մրցոյթի ինը յաղթողները՝ տարրական դպրոցի վեց աշակերտներ՝Արարատ դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Սէրլի Խուդաբախշին,Մարիամ օրիորդաց դպրոցի երկրորդ դասարանի աշակերտուհի Մինէ Մկրտչեանը, Թունեան դպրոցի երրորդ դասարանի աշակերտուհի Ադելինա Ծատրեանը, Արաքս դպրոցի չորրորդ դասարանի աշակերտուհի Թինա Ղարախանեանը, Շանթ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտ Մոնթէ Պօղոսեանը, Արաքս դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտուհի Քառոլին Ռոստոմեանը, միջնակարգ օղակի Ա շրջանի 3 աշակերտներ՝ Թունեան դպրոցի եօթերորդ դասարանի աշակերտուհի Փիւնիկ Խուդավերդեանը, Թունեան դպրոցի ութերորդ դասարանի աշակերտուհի Նէոմի Սեփարուկը և Մարիամ օրիորդաց դպրոցի իններորդ դասարանի աշակերտուհի Էրիկա Իսաւին:

Ծրագրի աւարտին ներկաներին իր հայրական խօսքն ուղղեց Առաջնոր՝ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սրբազան Հայրն նշեց. «Ես ուրախ եմ այս գեղեցիկ երևույթի համար: Եւ երևոյթն այն է, որ դպրոցական աշակերտները իրենց ուսուցիչների և փոխտեսուչների թելադրութեամբ մասնակցում են հոգևոր մրցոյթին՝ ոչ անպայմանօրէն ինչ-որ բան շահելու համար, այլ իրենց հոգին ու միտքը առաւել լուսաւորելու, պայծառացնելու համար»:

Շարունակելով իր արտայայտութիւնները Սրբազան Հայրը աւելացրեց. «Մրցոյթի հիմնական նպատակն այն է, որ մենք կարողանանք մեր նոր սերնդի մօտ ազգայինի կողքին՝ կրօնական և հոգևոր հետաքրքրութիւններ արթնացնել, քանի որ մեզ համար ազգայինը և հոգևորը անբաժանելի են: Հաշւի առնելով խնդրի կերևորութիւնը ամէն կերպ փորձում ենք ազգայինի կողքին մեր երեխաներին հոգևոր առողջ դաստիարակութիւն տանք»:

Նախատեսւել էր նաև համեստ ընդունելութիւն, որի ընթացքում նաև ցուցադրութեան էին դրւել տարրական դպրոցի աշակերտութեան նկարչութիւնները:

Թ.Հ.Թեմի

Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբ