Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԳՈՒՄԱՐՈՒՄ

Նկատի ունենալով Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի հաշւետու նիստի յետաձգման պարագան, Թեմական խորհուրդն իր աշխատանքը շարունակելով, կիրակի, 3 դեկտեմբեր 2023 թւականին, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի գումարեց իր հերթական՝ 96-րդ նիստը:

Ժողովի օրակարգում անդրադարձ եղաւ ստացւած նամակներին եւ ընթացիկ հարցերին, որոնց անհրաժեշտ տնօրինումն ու վերհասութիւնը տրւեց:

Նշելի է, որ Պատգամաւորական Ժողովի հաշւետու նիստի գումարման թւականը անյայտ լինելով, գործող Թեմական խորհուրդն ըստ անցեալի շարունակելու է իր աշխատանքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ