ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՀՐԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Կիրակի, 10 դեկտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Թեհրանի նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի (Բոնեադ Շահիդ) ներկայացուցիչներ՝ Քարոզչական բաժնի տնօրէն՝ պրն. Մոհսէնիի եւ Մշակութային հարցերով տեղակալ՝ տկն. Թաբիրէյի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպումը հիմնականում առնչւում էր Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին կազմակերպւող յարգանքի միջոցառմանը, որն այս տարի նախատեսւել է այն կազմակերպել Նոր Բուրաստան գերեզմանատանը: Առ այդ հանդիպման ընթացքում խորհրդակցութիւն տեղի ունեցաւ միջոցառման կազմակերպչական աշխատանքների վերաբերեալ:

Հարկ է նշել, որ յիշեալ ծրագիրն ամէն տարի կայանում է կրօնական փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատան նահատակների բաժնում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ