Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեմիս Առաջնորդ Սրբազան Հօր Մասնակցութիւնը Աստւածաշնչային Ընկերութիւնների Համաշխարհային Ժողովին

Թւականիս 12-18 մայիսի ժամանակահատւածում Ա.Մ.Ն.ի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցաւ Աստւածաշնչական Ընկերութիւնների Համաշխարհային Ժողովը:

Սոյն ժողովին հրաւիրւել էր նաեւ Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, նկատի առած Լիբանանում եւ Հայաստանում Աստւածաշնչային Ընկերութիւնների շրջագծում իր տարած բազմամեայ գործունեայ աշխատանքը: 

Համաժողովի ընթացքին իր ելոյթում Սրբազան Հայրը խօսելով Իրանում ապրող քրիստոնեաների մասին եւ ի մասնաւորի՝ Հայերին, ասաց թէ մենք ազատօրէն կիրառում ենք մեր կրօնական արարողութիւնները եւ կատարում մեր ազգային ու մշակութային տօներն ու ձեռնարկները: Նա նշեց նաեւ, թէ Իրանում մենք մեր ժողովրդին մեր լեզւով Աստւածաշունչ, Նոր Կտակարան եւ կրօնական գրքեր մատուցելու ոչ մի դժւարութիւն չունենք:

Ժողովական օրերի ընթացքում Առաջնորդ Սրբազան Հայրը բազմիցս առիթ ունեցաւ խօսելու Իրանի մասին, շեշտելով որ Իրանում ապրող փոքրամասնութիւնները եւ յատկապէս՝ քրիստոնեաները, վայելում են պետութեան անմիջական հովանաւորութիւնը:

Յատկանշական է իմանալ, որ այս համաժողովին թւով ութ հայեր էին մասնակցում:

Այդ օրերին, թւականիս կիրակի 15 մայիսի առաւօտեան,  Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Հոգեգալուստի տօնի առիթով յաւուր պատշաճի քարոզեց Ֆիլադելֆիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, եւ պատարագից յետոյ հանդիպեց նոյն եկեղեցու հոգեւոր Հովւին, հոգաբարձութեան եւ հաւատացեալ ժողովրդի հետ: 

Յիշեցնենք նաեւ, որ Թեմիս Առաջնորդ Սրբազան հայրը ժողովից յետոյ, թեմակալ առաջնորդների հրաւէրով այցելելու է Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան եւ Արեւմտեան Թեմերը, եւ ըստ յարմարւոյն հանդիպումներ է ունենալու:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ