Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016052402
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016052402

Միջոցառում ՝«Արտակ Մանուկեան» թանգարանում`«Մշակութային ժառանգութիւն եւ խաղաղութիւն»

Մայիսի 17-ից Իրանում  նշւեց մշակութային շաբաթ, որի իւրաքանչիւր օրը նշանաւորւեց իւրայատուկ անւանումով եւ համաիրանական մաշտաբով տեղի ունեցան միջոցառումներ:

Երկուշաբթի, մայիսի 23-ի երեկոյեան, յիշեալ շաբաթւայ վերջին օրւան, որը կոչւում էր՝  «մշակութային ժառանգութիւն եւ խաղաղութիւն» Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանում կազմակերպւել էր ծրագիր, ներկայութեամբ երկրի մշակութային ժառանգութեան կազմակերպութեան բարձրաստիճան պատասխանատուների, Իսլ. Խորհրդարանում հրէաների, ասորիների եւ իրանահայութեան զոյգ պատգամաւորների, Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ՝ տկն. Լարուշի, Իրանում ՀՀ դեսպանութեան մշակութային կցորդ՝ Սահակ Եղիազարեանի, Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանի, քահանայ հայրերի եւ մեծ թւով լրագրողների ու հիւրերի:

Միջոցառմանը ցուցադրւեց տեսաֆիլմ, որը պատկերում էր Իրանում բոլոր եկեղեցինեը եւ տարւող վերանորոգչական աշխատանքները: Ընթացքում եղան արտայայտութիւններ, ներկաներին խօսք ասաց մշակութային ժառանգութեան կենտրոնների հարցով գերատեսուչ՝ պրն. Ազիզին, որը կարեւորեց միջազգային հանրութեանը Իրանի մշակութային բազմաոլորտ ժառանգութեան ծանօթացնելը, որը կը նպաստի ԻՒՆԵՍԿՕ-ի կարգախօսին, որնէ՝ մշակութային ժառանգութեան միջոցով հասարակական կարծիքի մօտ խաղաղութեան գիտակցութեան ստեղծումը: Արտայայտւողներից էր՝ Եկեղեցիների  Համաշխարհային Ժառանգութեան Կենտրոնի տնօրէն՝ Շեռլի Աւետեանը, որը անդրադարձաւ կենտրոնի անցած ուղու եւ տարած աշխատանքների մասին, նշելով որ կենտրոնի նպատակն էր համայն Իրանի եկեղեցիների պահպանումը եւ վերանորոգչական աշխատանքները  եւ հիմքը դրւել է Իրանի մշակութային ժառանգութեան կազմակերպութեան եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ջանքերով: Հրաւիրւեց արտայայտւելու Մշակութային Ժառանգութեան Գիտահետազօտական Կենտրոնի նախագահ՝ Սէյեդ Մոհամմադ Բեհեշտին. նա կարեւորեց այն հանգամանքը, որ ժողովուրդներին եւ նրանց  մշակութային հարստութիւնները ճանաչելով ի զօրու կը լինենք փոխհասկացութեան գալ, որը միջոց է կանխելու, հակամարտութիւնները եւ պատերազմները: Միմեանց նկատմամբ ճանաչողութիւն չունենալը նշանակում է քայլել մթութեան մէջ, որը հանգեցնում է բախումների: Հրաւիրւեց արտայայտւելու Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բէգլարեանը, որը իր արտայայտութիւնների ընթացքում անդրադարձաւ տարածաշրջանային պատերազմներին  եւ մշակութային կոթողների աւերմանը  մի շարք բաշիբոզուկների միջոցով ինչպէս Բուդդայի արձանի աւերմանը, կամ Արաքս գետի միւս ափին ադրբեջանցիների կողմից հազարաւոր խաչքարերի աւերմանը եւ աւելացրեց, որ առաջին հայեացքից դժւար է թւում համոզւելու թէ մշակութային ժառանգութիւնը կարող է հանգել խաղաղութեան, սակայն երբ պահպանւում են մշակութային կոթողները, ինչպէս կատարւում է Իրանում, ահա այդ ժամանակ կարելի է ասել որ մշակութային հարստութիւնը ենթահող է ստեղծում կանխելու պատերազմները: Նա կարեւորեց քաղաքակրթութիւնների երկխօսութիւնը  պատերազմները կանխելու առումով: Ծրագրի ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու տկն. Լարուշը, որը  հիացմունքով անդրադառնալով Իրանում հայկական մշակութային կոթողների մասին ինչպէս Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի վերաբերեալ, գնահատանքով անդրադարձաւ Իրանում եկեղեցիների միջազգայնօրէն գրանցման կապակցութեամբ տարւող աշխատանքների մասին դա համարելով կարեւոր խորհրդանիշը, որը հակասում է տարածաշրջանային ծայրայեղականութեանը: Վերջում հրաւիրւեց արտայայտւելու մշակութային ժառանգութեան կազմակերպութեան փոխ-տնօրէն Մուհամմադ Հասան Թալեբեանը կարեւորելով Իրանում զանազան ազգութիւնների եւ կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութիւնը եւ նշեց, որ մշակութային ժառանգութիւնները միջազգային գրանցումը պատրւակներ են՝ ճանաչելու մշակութային արժէքները, յարգենք դրանք եւ դրանց ընդմիջից հանգենք խաղաղութեան:

Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական կատարումներով, ուր քնարի կատարումով հանդէս եկաւ երիտասարդ կատարող Մերեդիթ Մովսիսեանը, իսկ երգերով Շաքէ եւ Հանրի Յարութիւնեանները, որոնց դաշնամուրային կատարումով ընկերակցում էր Լուիզա Աւետիսեանը:

Յաւարտ Միջոցառման գնահատագրեր յանձնւեց այն շատ պարտասխանատուներին ու հիմնարկներին, որոնք միշտ նպաստել են մշակութային ժառանգութեան պահպանմանը, ինչպէս Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանին եւ Շեռլի Աւետեանին:

 {gallery}201605/2016052402{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ