Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ժողովրդական հանդիպում՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդի մասնակցութեամբ

Երկուշաբթի մայիսի 27-ին, Բրբանքի «Բաշիր Մարտիրոսեան» երիտասարդական կենտրոնի նորակառոյց սրահում Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմ այցելաց Թեհրանի Հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին դիմաւորելու էին եկել բազմահարիւր նախկին թեհրանահայեր:

Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի առաջնորդ Գերշ. Տէր Մուշեղ Արք. Մարտիրոսեանի հովանաւորութեամբ եւ մի խումբ թեհրանահայերի նախաձեռնութեամբ կազմակերպւած ժողովրդական հանդիպումը  հիւրընկալում էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» կոմիտէն, որին իրենց սիրայօժար համագործակցութիւնն էին ցուցաբերել նոյն յարկի ներքոյ աշխատող ՀՄԸՄ-ի «Սիփան» մասնաճիւղն ու ՀՕՄ-ը:

Հանդիսութեան բացման խօսքն ընթերցեց Գէորգ Աբուլեանն՝ իր շնորհակալութիւնը յայտնելով ներկաներին:

Այնուհետեւ ներկաներին իր ողջոյնի խօսքն ուղղեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» կոմիտէյի ներկայացուցիչ՝ Վարդան Տէրտէրեանը: 

Ծրագրի յաջորդ բաժնում երկու երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ Հայաստանի Ազգային Օպերային Թատրոնի մենակատար Սուրէն Մկրտչեանը: 

Գլենդէլի «Օրակարգ» պարբերականի խմբագիր՝ Զարեհ Աճեմեանը հանդիսութեան յաջորդ բաժնում մանրամասնօրէն անդրադարձաւ Սեպուհ Սրբազանի կենսագրութեանն ու գործունէութեանը, յատկապէս ընդգծելով Թեհրանի հայոց թեմում առաջնորդութեան տարիներին նրա ծաւալած կրօնական, հասարակական, միջեկեղեցական ու միջկրօնական բեղուն գործունէութիւնը:

Նկատի առնելով, որ հանդիսութիւնը կազմակերպւել էր Հայաստանի Հանրապետութեան տօնի՝ Մայիսի 28-ի սեմին, երիտասարդ շնորհալի ասմունքող՝ Դրօ Մանդանին ներկայացնելով Սէթօ Գոջամանեանի «Բազէն ծիրանի» բանաստեղծութիւնը հանդիսութեան մթնոլորտը ողողեց յեղափոխական շնչով:

Գերշ. Սրբազան Հօր հետ ժողովրդական հանդիպման գեղարւեստական բաժնին իր մասնակցութիւնն էր բերել ՀՄԸՄ-ի Գլենդէլի «Արարատ» մասնաճիւղի երգչախումբը Լիլիան Աւագեանի ղեկավարութեամբ՝ կատարելով երեք երգեր: 

Այնուհետեւ պատանի շնորհալի ասմունքող Շաղիկ Իսախանեանն ասմունքեց Վահագն Դաւթեանի «Ասք Մաշտոցի մասին» բանաստեղծութիւնը:

Ծրագրի գեղարւեստական բաժնի աւարտին հանդիսութեան հաղորդավար Ռոբերտ Մարգարեանը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Արք. Սարգսեանի ներկայութիւնը վայելելու բացառիկ առիթը նախաձեռնելու կապակցութեամբ շնորհակալութիւն յայտնելով Գերշ. Տէր Մուշեղ Արք. Մարտիրոսեանին, Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի թեմակալ առաջնորդին բեմ հրաւիրեց իր խօսք ուղղելու ներկաներին:

Մուշեղ Սրբազանն իր խօսքում բարի գալուստ մաղթելով Սեպուհ Սրբազանին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդի Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմ կատարած այցի կապակցութեամբ իր ուրախութիւն յայտնեց:

Գերշ. Տէր Մուշեղ Արք. Մարտիրոսեանը բարձր գնահատելով հանդիսութեանը ցուցաբերւած մեծ ընդառաջումը կարեւորեց նախկին իրանահայերի ու մասնաւորապէս թեհրանահայերի համայնքային դերակատարութիւնը: Սրբազան հայրն իր խօսքի աւատին բեմ հրաւիրեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնոդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին իր խօսքն ուղղելու իրեն դիմաւորելու եկած բազմահարիւր նախկին իրանահայերի:

Սրբազան հայրն իր խօսքում, իրեն ուղղւած հրաւէրի համար շնորհակալութիւն յայտնելով Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի առաջնորդին, իր ուրախութիւնը յայտնեց նման հանդիսութեան կազմակերպման կապակցութեամբ, որը գեղեցիկ առիթ է ընձեռել հանդիպելու նախկին իրանահայերին:

Գերշ. Սրբազան հայրը մարդկանց աշխարհագրական տեղաշարժերը բնական երեւոյթ համարելով եւ ընդգծելով արմատներին կառչած մնալու կարեւորութիւնը, ասաց. «Մարդ կարօտում է մի բանի, որին սիրում է: Եթէ մենք մեր հայրենիքին կարօտում ենք, այդ կարօտը սիրոյ եւ կապւածութեան արտայայտութիւն է: Եթէ ձեր աչքերում կարօտի զգացում կայ Թեհրանի և կամ Իրանի նկատմամբ, դա նշանակում է, որ դուք սիրում էք եւ կապւած էք մնում այդ երկրին և գաղութին»:

Սեպուհ Սրբազանն իր արտայայտութիւններում անդրադառնալով իրանահայութեան դերակատարութեանը, հայ ու իրանցի ժողովուրդներին բարեկամ ու նոյն արմատներն ունեցող հարեւաններ համարեց, որոնք թէեւ պատմութեան ինչ որ հատւածներում պատերազմել են միմեանց դէմ, սակայն նրանց թշնամութիւնը եղել է ժամանակաւոր եւ փոխւել է խոր ու դարաւոր բարեկամութեան: 

Սրբազան հայրը նաեւ անդրադարձաւ վերջին շրջանում մղւած արցախեան գոյապայքարին եւ կարեւորեց արեւմտեան Հայաստանի գրաււած հողերը վերադարձնելու եւ ամբողջական Հայաստանի սահմանները վերականգնելու տեսլականը վառ պահելու անհրաժեշտութիւնը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդի հետ ժողովրդական հանդիպումն աւարտւեց «Կիլիկիա» երգով, որը կատարեց Անահիտ Քեշիշեանը՝ ներկաների ընկերակցութեամբ:

Հանդիսութեան պաշտօնական բաժինն աւարտւելուց յետոյ ներկաները առիթ ունեցան մօտկից շփւելու Սրբազան հօր հետ եւ ստանալու նրա օրհնութիւնը: 

Լուսանկարիչ՝ Կարինէ Արմէն

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com