Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը հարցազրոյցի մասնակցեց Լոս Անջելէսի հայկական «Հորիզոն» հեռուստակայանի հետ

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որ այս օրերին հիւրաբար գտնւում է Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմում, երկուշաբթի մայիսի 30-ին հիւրընկալւեց Լոս Անջելէսի «Հորիզոն» հեռուստակայանի յարկի ներքոյ, որտեղ «Առաքելութիւն» հաղորդաշարի ընթացքում պատասխանեց հաղորդավար Բալաբէկ Բարսամեանի հարցումներին:

Հարցազրոյցի ընթացքում Սրբազան հայրը նախ անդրադարձաւ Թեհրանի հայոց թեմին՝ ընդգծելով, որ թէեւ իրանահայ միւս թեմերի համեմատութեամբ Թեհրանի հայոց թեմն աւելի կարճ անցեալ ունի, սակայն գտնւելով Իրանի մայրաքաղաք Թեհրանում ունի մեծ կարեւորութիւն:

Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը անդրադառնալով Իրանի հասարակական, մշակութային, տնտեսական ու նաեւ քաղաքական տարբեր բնագաւառներում իրանահայութեան վայելած ազատութիւններին ու նաեւ յիշեալ բնագաւառներում մեծ ներդրմանը՝ սկսած Սահմանադրութեան շարժումից մինչեւ իսլամական յեղափոխութիւնն ու Սրբազան պաշտպանութեան շրջանն, ասաց, որ իրանահայութիւնը շարունակ եղել է Իրանի հաւատարիմ քաղաքացին ու կատարել է իր քաղաքացիական պարտականութիւնները:

Սրբազան հայրը բնակչութեան ու մարդկանց տեղաշարժն ու արտահոսքը բնական երեւոյթ համարելով, այդուհանդերձ ցաւ յայտնեց վերջին շրջանում նկատւող արտագաղթի կապակցութեամբ եւ ընդգծեց, որ Իրանից դէպի ԱՄՆ արտագաղթը ոչ թէ այն պատճառով է, որ իրանահայութիւնը գտնւում է ծանր պայմաններում, այլ առաւելապէս միջոց է օգտագործելու որոշ կազմակերպութիւնների միջոցով ստեղծւած հնարաւորութիւնը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը հաստատելով այն կէտը, որ հարեւան Իրանը ծանր պայմաններում միշտ սատար է հանդիսացել Հայաստանին, յոյս յայտնեց, որ Հայաստանի իշխանութիւնները կօգտագործեն երկկողմ համագործակցութիւնների համար ստեղծւած առիթներն ու հնարաւորութիւնները, քանի որ Իրանը Հայաստանին սահմանակից մեծ, հզօր ու հարուստ երկիր է:

Շուրջ կէս ժամ տեւողութեամբ Սրբազան հօր հարցազրոյցն ամբողջութեամբ կհեռարձակւի յառաջիկայ ուրբաթ օրը «Հորիզոն» հեռուստակայանից:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com