Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Սարկաւագական Ձեռնադրութիւն Անթիլիաս-Լիբանան

Թւականիս կիրակի 29 մայիսի առաւօտեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարում, Անթիլիաս-Լիբանան, տեղի ունեցաւ Դպրեվանքի ընծայարանի 11 սաների սարկաւագ ձեռնադրութիւնը:

Այդ առիթով Լիբանան էր հրաւիրել Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, որպէսզի պատարագը մատուցի եւ կատարի սարկաւագական ձեռնադրութիւնը: Սրբազան Հայրը հանդիսաւոր պատարագը մատուցեց եւ ընթացքին երկու հանգրւաններով «Զի ողորմած»-ից յետոյ եւ «Ողջոյն»-ից առաջ, ձեռնադրութեան մաշտոցի համաձայն սարկաւագ ձեռնադրեց 11 ընծայեալներին եւ յաւուր պատշաճի քարոզեց՝ քաջալերելով, խրատելով ու յորդորելով բարեշնորհ սարկաւագներին, որ անփոյթ չգտնւեն այն շնորհքի նկատմամբ, որ ձեռնադրութեան միջոցով ստացան եւ իրենց բարեխօս սուրբին նախաւկայ եւ առաջին մարտիրոս ու սարկաւագ Ս. Ստեփանոսի օրինակին հետեւելով՝ իրենց կեանքը նպատակադրեալ կերպով որպէս անոշահոտ պատարագ մատուցեն Քրիստոսի եկեղեցու եւ մեր ազգի ու հայրենիքի ծառայութեան զոհասեղանի վրայ միշտ իրենցից դուրս եւ վեր արժէքների ի խնդիր: 

Արժանի է յիշենք, որ ձեռնադրւած 11 սարկաւագներից մէկը, արդէն իսկ մէկ տարուց ի վեր Դպրեվանքում (Լիբանան) ուսանող թեհրանահայ Սասուն քաղաքամասի երիտասարդներից՝ բարեշնորհ Արին Սարկաւագ Աբրահամեանն էր: 

Այդ առիթով, որը համընկնում էր Դպրեվանքի 85 ամեակին, 2016 տարին ծառայութեան տարի հռչակման, Վեհափառի ընտրութեան եւ օծման 20 ամեակին եւ մայիս 28 Հայաստանի հանրապետութեան առաջին անկախութեան 98 ամեակին ու Արամ Վեհափառի անւանակոչութեան, Ձեռնադրիչ Սրբազան Հայրը բոլորի անունից նաեւ շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի անւանակոչութիւնն ու ընտրութեան եւ օծման 20 ամեակը, Նորին Սրբութեան մաղթելով քաջառողջութիւն, արեւշատութիւն, երկար հովւապետութիւն, բեղուն եւ առաւել ծաղկուն ծառայութիւն ու առաքելութիւն, ինչպէս նաեւ եկեղեցաշէն ու ազգապահպան ապագայի ծրագրերի, տեսիլքների ու երազների անկաշկանդ իրականացում:

Արարողութիւնից յետոյ կաթողիկոսարանի դահլիճում տեղի ունեցաւ յատուկ ձեռնարկ պանծացնելու համար մայիս 28-ի յիշատակը եւ նշելու Վեհափառ Հայրապետի անւանակոչութիւնը: Ընթացքին, նոր ձեռնադրեալ սարկաւագները ստացան նաեւ Վեհափառ Հօր օրհնութիւնը:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com